ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր պատասխանելով «Առավոտի» եւ «Փաստինֆոյի հարցերին»՝ գնահատեց ՕԵԿ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը որպես արդյունավետ: Նա, այդուհանդերձ զարմանում է, թե ինչու, եթե կային դժգոհություններ՝ այդ համագործակցությունից, ՕԵԿ-ականները դա չէին արտահայտում վեց տարիների ընթացքում, եւ միայն հիմա, երբ դուրս եկան կոալիցիայից, պարզվում է, որ բավարարված չեն եղել համատեղ աշխատանքով:
Մեր հարցին՝ երբեք չե՞ն բարձրաձայնել այդ դժգոհությունները, նա պատասխանեց, որ ինքը, համենայնդեպս, երբեք չի լսել նման դժգոհությունների առկայության մասին:
Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է հիմա ՀՀԿ-ն իրեն զգում՝ միայնակ եւ լքվա՞ծ, թե հակառակը՝ մենակ եւ ուժեղ, ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ իրենց շարքերն ավելի կուռ են դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ