Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԵԿ-ի հրաժարականը Հովիկ Աբրահամյանի ու Արթուր Բաղդասարյանի տարաձայնությունների արդյունք էր». Ահարոն Ադիբեկյան

Ապրիլ 17,2014 12:28
Aharon Adibekyan

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ, ՕԵԿ երեք նախարարների կուսակցությունից դուրս գալու որոշման պատճառը ՀՀ նախագահի քաղաքականությունն է. «Ով ուզում է օգուտ բերել Հայաստանին` նրա հետ աշխատում ենք, կապ չունի, թե որ կուսակցության անդամ է»:

Ըստ նրա կենտրոնամետ ընդդիմադիր դաշտում  կմնան ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, ծայրահեղական ընդդիմադիր դաշտում՝ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, իսկ միջին մասում կմնա ՀՅԴ-ն.« Դրանից մենք կստանանք այն, որ ընդդիմադիր ձայների 40 %  կկիսվի այդ չորս հինգ խմբավորումների մեջ, իսկ իշխանական դաշտը կմնա ՀՀԿ-ի վերահսկողության տակ, դա 60% ընտրողների ձայնն  է: Հետագա իրադարձությունները կախված կլինեն ՀՀԿ-ի որոշումներից»:

«Ֆորում» ակումբում սոցիոլոգը կարծիք հայտնեց, որ  կոալիցիան գործնականում մեծ նշանակություն չի էլ ունեցել, միայն  հոգեբանական առումով  է նշանակություն ունեցել. «Ցույց էին տալիս, որ ավտորիտար կառույց չենք, այլ բազմակուսակցական ենք, մեր թիմում կան եւ կուսակցական եւ այլ կուսակցականներ…Քանի որ երկրի նախագահը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանն ազատ է թիմը ձեւավորելու հարցում, ինձ թվում է՝ Արթուր Բաղդասարյանն ու Հովիկ Աբրահամյանը լեզու չեն գտել եւ հրաժարականը եղել է դրա արդյունքում »:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի վրա է ընկնում կառավարման ողջ պատասխանատվությունը ու այլեւս մեղավոր բալիկ չի լինելու, ում գլխին կլցնեն բոլոր մեղքերը, թե քո պատճառով են վատ բաներ են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930