Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Ավանեսյանի համար ՕԵԿ-ի քայլը անակնկալ էր

Ապրիլ 17,2014 12:00

«ՕԵԿ-ը քաղաքական թիմ է, եւ դա իրենց որոշումն է»,-այսպես արձագանքեց ՀՀ կառավարության նիստին մասնակցելու եկած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելու հարցին:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, որը նախկին ՕԵԿ-ական է՝ միայն նշեց, թե իրենք արդեն այդ հարցի շուրջ պարզաբանումներ տվել են:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նույն հարցին չցանկացավ պատասխանել:

ՕԵԿ-ի որոշման մասին Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ ասաց. «Ինձ համար անակնկալ էր»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930