Լրահոս
Օրվա լրահոսը

Վախեցել են հրապարակել արտագաղթի ցուցանիշներն արտահայտող տվյալները. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 17,2014 11:56

Եթե յուրաքանչյուր ամիս ԶԼՄ-ներին հասու էր նախորդ ամսվա միգրացիայի տեմպերի մասին տեղեկատվությունը, ապա 2013 թվականի փետրվարից ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Միգրացիոն ծառայությունը փետրվարի կեսին չհրապարակեց հունվար ամսվա տվյալները, իսկ երբ ԶԼՄ-ներն աղմուկ բարձրացրեցին, ծառայությունը հայտարարեց, թե այսուհետ ներկայացնելու է վիճակագրություն ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ անգամ։

Առաջին հայացքից ոչ մի կասկածելի ու տարօրինակ բան չկա, ի՞նչ է որ. ծառայությունը փոխել է իր գործելաոճը, սակայն այն փաստը, որ այն համընկել էր նախագահական ընտրությունների հետ, արդեն իսկ այլ երանգ էր հաղորդել իրադրությանը։

Պարզապես ծառայությունը վախեցել էր նախագահական ընտրությունների նախօրեին հրապարակել արտագաղթի ցուցանիշներն արտահայտող տվյալները։ Իհարկե, հանրությունն առանց այդ էլ քաջատեղյակ է արտագաղթի տեմպերի մասին, սակայն «իրեղեն» ապացույցն էլ ավելի է գրգռել քաղաքացիների անհանդուրժողականությունը։

Ծիծաղելին այն է, որ ծառայությունն իր գործելաոճի փոփոխությունը բացատրել էր միայն նրանով, թե տեղեկատվությունը մարզերից ստանում է թղթային տեսքով, այդ պատճառով ժամանակ է պահանջվում այդ ամենը հավաքագրելու ու մշակելու համար:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930