Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիա ձեւավորելու հատուկ նպատակ ու խնդիր դրված չէ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 17,2014 11:36

«Իշխող կոալիցիա», որպես առնվազն երկու տարբեր ուժերի համախմբում, այս պահին արդեն չկա:

…   Առկա իրավիճակում, բնականաբար, հարց է ծագում, թե «որեւէ ուժ կմտնի՞ կոալիցիայի մեջ»: Իրականում, ի դեպ, ճիշտ ձեւակերպումն այն է, թե նոր կոալիցիա կկազմվի՞: Դատելով քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններից, կոալիցիա ձեւավորելու հատուկ նպատակ ու խնդիր դրված չէ:

Սակայն նման տեսակետներ արտահայտվում էին, երբ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին ընդամենը միայն խոսակցություններ էին շրջանառվում, եւ չկար կոնկրետ փաստ: Ուստի տեսականորեն չի կարելի բացառել, որ կարող է այդ մոտեցումը վերանայվել, եւ նոր կոալիցիա ձեւավորվի:

Այս պարագայում առաջին հավանական թեկնածուն ՀՅ Դաշնակցությունն է: Համենայն դեպս հաճախակի են խոսակցությունները, որ իշխանությունների հետ բանակցություններ վարող Դաշնակցությունը կարող է նման քայլի գնալ, կամ առանձին դաշնակցական գործիչներ կարող են ընդգրկվել նոր կառավարության կազմում: Սպասվում է, որ ՀՅԴ դիրքորոշումն էլ կհստակեցվի վաղը:
Այդ «հնարավոր է»-ն նշանակում է, որ կարող է եւ ոչ մի նման բան տեղի չունենա, ավելին՝ ոչ մի նոր կոալիցիա էլ չձեւավորվի:
Ակներեւ է, որ ներքաղաքական վերադասավորումներ են լինելու: Նախ, եթե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, ապա տրամաբանորեն պետք է հայտարարի եւ համարվի ընդդիմություն: Այսինքն` խորհրդարանում կլինի եւս մեկ ընդդիմադիր խմբակցություն:
Այստեղ միանգամից հարց է ծագում, թե նրան ինչպես կընդունեն մյուս ոչ իշխանական ուժերը: Համենայն դեպս, կարծում ենք, ոչ գրկաբաց: Դժվար չէ կռահել, որ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ ԲՀԿ-ն որոշակի տարածություն կպահեն ու, հնարավոր է, առայժմ չշտապեն ՕԵԿ-ի հետ համագործակցելու հարցում:

Իսկ ՀՀԿ-ն, խորհրդարանում մեծամասնություն լինելով հանդերձ, պետք է փորձի հնարավորինս ամրապնդել իր դիրքերը, անկախ նրանից՝ միմյանց հետ համագործակցո՞ւմ, թե՞ չեն համագործակցում մյուս ուժերը: Այստեղ հնարավոր է նոր կոալիցիայի ձեւավորման տարբերակը, առավել եւս, որ ՀՀԿ-ն երբեք էլ դեմ չի եղել երկրի կառավարման գործընթացում գործընկեր այլ քաղաքական ուժերի ներգրավմանը:

Ճիշտ է, եթե դա լինի ՀՅԴ-ն, որի խմբակցության կազմում 5 պատգամավոր է, ապա զուտ ձայների թվի առումով գրեթե համարժեք «փոխարինում» տեղի կունենա:
Հնարավոր է նաեւ, որ կոալիցիա չձեւավորվի, սակայն ՀՀԿ-ն կարողանա խորհրդարանում այլ գործընկերներ գտնել: Մասնավորապես չի կարելի բացառել, որ ԲՀԿ խմբակցությունից կարող են առանձին պատգամավորներ «միանալ» մեծամասնությանը: Համենայն դեպս մի շարք կարեւոր հարցերի քվեարկությունների արդյունքները նման ենթադրության առիթ տալիս են:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930