Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

6 տարի շարունակ կոալիցիայի մեջ լինելուց հետո ՕԵԿ-ը հանկարծ հասկացավ, որ ինքն ընդամենը կցորդ է. «Ժողովուրդ»

Ապրիլ 17,2014 11:21

Կոալիցիայից դուրս գալու մասին ՕԵԿ քաղխորհրդի որոշումը, մեղմ ասած, զավեշտալի է։ 6 տարի շարունակ կոալիցիայի մեջ լինելուց հետո ՕԵԿ-ը հանկարծ հասկացավ, որ ինքն ընդամենը կցորդ է։ «ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձեւաչափն իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ։

… ՀՀԿ քաղաքական մենաշնորհի մասին այս ողջ ընթացքում խոսում են խորհրդարանական չորս ուժերը։ Իսկ ահա ՕԵԿ-ն այս ամենը հասկացել է 6 տարի շարունակ իշխանության կազմում լինելուց հետո միայն։ Ընդ որում, այս մասին նրանք խոսում են Սերժ Սարգսյանից սկզբում վարչապետի պաշտոն, իսկ հետո՝ նախարարի 4-5 պորտֆել ուզելուց ու չստանալուց հետո։ Մինչդեռ նկատենք, որ այս 6 տարվա ընթացքում ՕԵԿ-ը շատ լավ էլ համակերպվել էր ՀՀԿ կցորդի կամ «կույրաղիքի» իր կարգավիճակին, կարեւորը՝ մոտ էին իշխանական կերակրատաշտին ու անթաքույց օգտվում Էին դրանից։

ՕԵԿ քաղխորհրդի որոշումն ուշագրավ էր նաեւ մեկ այլ առումով. երեկ նրանք քննադատել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ այն որակելով հակասահմանադրական։ Մինչդեռ, նույն ՕԵԿ-ը ժամանակին կողմ է քվեարկել այս օրենքին, ավելին՝ երբ «հրաշալի քառյակ»-ը քննադատելով այս օրենքը, մի քանի անգամ հանդես եկավ այն փոխելու առաջարկությամբ, նույն ՕԵԿ-ը կրծքով պաշտպանում էր պարտադիր կուտակայինը, եւ բոյկոտելով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստերը, ըստ էության, նպաստում էր նախաձեռնության տապալմանը։

ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո սոցիալական ցանցերում ՕԵԿ-ականները միանգամից սկսեցին հարձակվել կուսակցությունից դուրս եկած նախարարների վրա՝ նրանց որակելով «դավաճաններ»։ Ամենեւին չցանկանալով արդարացնել նախարարների քայլը, այնուամենայնիվ չենք կարող չնկատել մեկ հանգամանք. երեք նախարարների անդամակցությունն ՕԵԿ-ին ի սկզբանե եղել է սիմվոլիկ, եւ նրանք իրականում Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն են։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930