Այսօր ՀՀ կառավարության նիստը վարող նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստը սկսեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծնունդը շնորհավորելու բարեմաղթանքով:
Կառավարության անդամները, նախարարներն իրենց շնորհավորանքն արտահայտեցին ծափահարություններով:
Ի պատասխան Տարոն Մարգարյանը կանգնեց եւ ընդունեց ներկաների շնորհավորանքները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ