ՀՅԴ բյուրոյի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը որեւէ նախարարությունում որպես նախարար չի նշանակվելու։
– Պարոն Լոքյան, վերջին օրերին համառ խոսակցություններ են պտտվում, որ Դուք նոր կառավարությունում նշանակվելու եք նախարար։ Արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը եւ հատկապես ո՞ր նախարարությունում եք պատկերացնում Ձեզ։
– Չկա այդպիսի հարց, եւ ես չեմ լինելու, դրանք հնարովի բաներ են։ Մեզ մոտ այդպիսի խնդիր չի քննարկվել։ Ավելի կոնկրետ ասեմ՝ կլինի հայտարարություն դրա մասին՝ կլսեք ու կտեղեկանաք։ Մենք չենք մասնակցելու… գոնե ես գիտեմ, որ այդպես է։ Մեզ մոտ անձերի խնդիր չի քննարկվել, դրա համար զարմանում եմ, որ առանց ինձ հարցնելու իրականում նման բան կա, թե ոչ, նման տեղեկություններ են տարածում։ Մեզ մոտ դեռեւս որոշված չէ մենք արդյոք մտնում ենք, թե չենք մտնում կոալիցիա։ Գերագույն մարմնում են որոշվում նման հարցերը ու պետք է սպասել մինչեւ տեղի կունենա Գերագույն մարմնի նիստը։
– Ըստ Ձեզ՝ Հովիկ Աբրահամյանը ինչպիսի՞ վարչապետ կլինի, արդյոք նրան կհաջողվի՞ Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնել։
Կարդացեք նաև
– Կաշխատեն՝ կտեսնենք։ Կարծում եմ՝ չարված բանի մասին կարծիք հայտնելը շատ վատ բան է։ Բայց այն, որ մարդը փորձառու է, որ մարդը կարող է ինչ-որ բան փոխել, դա բոլորի կարծիքն է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում