Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում. այդ Ռուսաստանն է իր Մաքսային միությամբ «Արեւելյան գործընկերության» երկրներին հարկադրում ընտրություն կատարել. news.am

Ապրիլ 17,2014 11:07

Եվրոպական միությունը դարձյալ ընդգծում է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կազմակերպության համար չի ենթադրում ազդեցության գոտիներ կամ ընտրություն ԵՄ ու Ռուսաստանի միջեւ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանն այն մասին, որ «ԱԳ» ծրագիրը նախատեսված էր հետխորհրդային միջավայրում ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար:

Պատվիրակության պատասխանի համաձայն՝ Ռուսաստանի եւ նրա հարեւանների տնտեսական եւ սոցիալական կապերին ոչինչ չի սպառնում կամ, առնվազն, ոչ ԵՄ կողմից: «ԵՄ-ն պարբերաբար առաջարկել է Ռուսաստանին քննարկել «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ – Ռուսաստան գագաթնաժողովների ընթացքում, որոնցում Մոսկվան հետաքրքրված չէր: Հունվարին ԵՄ – Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր Ռուսաստանի հակվածության մասին խրախուսել ընդհանուր հարեւանության կայունության ու բարգավաճմանը, եւ խոստովանել էր, որ «ԱԳ» ծրագիրն այդ նույն նպատակներին է ծառայում», – նշվում է պատվիրակության հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ այդ նպատակներին հնարավոր է հասնել միայն հարեւանների անկախության եւ ազատության հարգանքի հիման վրա:

Պատվիրակությունում նշել են, որ Ռուսաստանն արդեն իր մի շարք հարեւանների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է կնքել՝ ներառյալ Ուկրաինան եւ Հայաստանը: «Ինչպես եւ Ռուսաստանը, ԵՄ-ն տարածաշրջանում կարեւոր առեւտրական գործընկեր է հանդիսանում: Հետեւաբար ԵՄ համար բնական է այդ երկրների ազատ առեւտրի մասին համաձայնություն առաջարկել: Սակայն նշված ոչ մի երկրի չեն պարտադրել: Նրանք կարող են ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել միաժամանակ Ռուսաստանի ու ԵՄ հետ: Այդ Ռուսաստանն է իր Մաքսային միությամբ ընտրություն պարտադրում, քանի որ ՄՄ անդամն այլեւս չի կարող ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել»,- նշվում է ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:

Նյութի մանրամասները կարդացեք news.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930