Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո արժե ուսումնասիրել ԱԺ-ում ՀՀԿ-ի վիճակը։ Հարցը հետեւյալն է. եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարություն ձեւավորի, որքանո՞վ կկարողանա որոշումներ եւ օրենքներ անցկացնել ԱԺ-ում, եթե մյուս ուժերից ոչ մեկը նրան աջակցություն չցուցաբերի։ Եվ այսպես՝ ԱԺ-ում ուժերի բաշխումը հետեւյալն է.
ՀՀԿ խմբակցություն – 70 պատգամավոր
ԲՀԿ խմբակցություն – 36 պատգամավոր
ՀԱԿ խմբակցություն – 7 պատգամավոր
Կարդացեք նաև
ՕԵԿ խմբակցություն – 6 պատգամավոր
ՀՅԴ խմբակցություն – 5 պատգամավոր
«Ժառանգություն» – 4 պատգամավոր
Անկախ պատգամավորներ – 3 պատգամավոր
ԱԺ-ում որոշումներ կայացնելու համար հարկավոր է, որ քվեարկությանը մասնակցի առնվազն 66 պատգամավոր եւ նրանցից կեսից ավելին «կողմ» քվեարկի նախագծին։ Եթե մյուս խմբակցությունները բոյկոտեն քվեարկությունը, նշանակում է, ՀՀԿ-ն ինքնուրույն պետք է ապահովի 66 պատգամավորի քվեարկություն։ Վերը նշված թվաբանությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն տեխնիկապես այդ հնարավորությունն ունի, դեռ մի բան էլ ավելի։
… Ի դեպ՝ եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի անձնական ազդեցությունը մի շարք ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա, կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական առումով, ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից շատ բան չի փոխել։ Առաջ կառավարությանը սատարող 77 պատգամավոր կար, հիմա կլինի առնվազն 72: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ուժերի միջին լարմամբ, կարող է ապահովել առնվազն 78:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում