Ըստ էության, Հովիկ Աբրահամյանի նշանակումով չեզոքացվեց Գագիկ Ծառուկյանի հետագա ըմբոստացումը։ Բայց դա չի նշանակում, թե Ծառուկյանին ու ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանն իրենով արեց։ Ավելին, Հովիկ Աբրահամյանի նշանակումը որոշակիորեն խաղաղեցրեց ՀՀԿ-ի աբրահամյանական թեւում տիրող անորոշությունը։ Այդ թեւը չգիտեր, թե ինչպես է իրեն պահելու, եթե վարչապետ նշանակվի բոլորովին ուրիշ մարդ։ Կար վտանգ, որ ԱԺ առաջիկա եռօրյայում նրանք անմիջապես կանցնեն ԲՀԿ, որովհետեւ վերջինս որեւէ այլ անձի, որպես փոխզիջումայինի, չէր պատկերացնում վարչապետի աթոռին։ Հովիկ Աբրահամյանի նշանակումով ՀՀԿ-ի նրա թեւը հանգստացավ, առնետավազքի կարիք չկա։ Խորհրդանշական է, որ առնետավազքը բացառելու այլ տարբերակ չկար։
Սերժ Սարգսյանը դիրքավորման մարտավարության մեջ հաջողեց՝ ԲՀԿ-ն նոր հարձակման փոխարեն սպասում է։ Չլսված դեպք, երբ մինչեւ ՀՀԿ-ի վերջին
զինվորը գերեվարող հաղթանակի ծրագիրն աչքի առաջ ունենալով, կուսակցությունը վճռական պահին վերցրեց թայմ աուտ։ Հաղթում էր այն իմաստով, որ եթե ցանկացած վարչապետի նշանակման պարագայում
առանց փողոց մարդ դուրս բերելու պահանջեր ԱԺ նոր ընտրություններ, հաջողելու էր, որովհետեւ Սերժ Սարգսյանը պարզապես զինանոցում ուրիշ քայլ չուներ, քան համաձայնելը։ Քանի որ պարզապես ցույց էր տվել, որ նահանջող է։ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ԲՀԿ-ի վերցրած թայմ աուտը թույլ չի տա, որ վերջինս ԱԺ ընտրություններ պահանջի հանիրավի։ Հիմա ԲՀԿ-ն դա կարող է անել միայն փողոցի օգնությամբ։
Կարդացեք նաև
Հիմա քառյակը, ինչպես երբեք, թույլ է. «Ժառանգությունը» եղանակ չի ստեղծում, ՀՅԴ-ն նահանջի կես ճամփին է, ԲՀԿ-ն սպասողական վիճակում է, ներառյալ այն խոցելի միտքը, թե պատրաստ են աշխատել ՀՀԿ-ական կառավարության հետ, եթե վերջինս իրականացնի ԲՀԿ-ի ծրագիրը, իսկ ՀԱԿ-ը մարդուժ չունի, թեպետ ընդդիմադիր ինտելեկտուալ բազայի հիմնական կրողն է։ Այսպիսով, այս պահից, առանց փողոցի, նոր պահանջներն անխուսափելի են։
Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում