Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «սեպտեմբերի 3» չլիներ

Ապրիլ 17,2014 13:45

Քաղաքական գործիչները չեն սիրում «եթե»-ներով խոսել, եւ այն դեպքում, երբ մեր հարցերը պայմանական եղանակի կառուցվածք ունեն, նրանք գտնում են «հարցը ցրելու» այդ ձեւը: Քանի որ ես գործիչ չեմ, ապա կարող եմ մտավոր փորձ անել, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրեր:
Ռուսաստանը խիստ կբարկանար: Բարկության նշաններն արդեն իսկ երեւում էին: Հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով տարել էին դատարան, իսկ «Վեստիի» լրագրողը նրա մասին չափազանց արհամարհական երանգներով էր խոսում: Անցած ամառվա ընթացքում ռուսաստանյան «կրեմլյան» լրատվամիջոցները մի 5 անգամ հիշեցին 1977 թվականի Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի կազմակերպիչը, ըստ պաշտոնական վարկածի, հայ «անջատողական» Ստեփան Զատիկյանն էր: Եվ իհարկե գլխավորը՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստի եւ գազը թանկացնելու սպառնալիքի մասին:

Այնպես որ՝ եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրվեր, ապա վստահ եղեք՝ մենք ուկրաինացիներից պակաս ահաբեկիչներ եւ ագգայնականներ չէինք ներկայացվի: «Հրաշալի քառյակն» է՛լ ավելի հրաշալի կլիներ: Նույնիսկ կարող է՝ այս օրերին արդեն իշխանության եկած լիներ:

Այս պահին մեր ռազմավարական ընկերները դժգոհելու առիթ չունեն: Բայց եթե հանկարծ Կրեմլին Հայաստանում նորից ինչ-որ բան դուր չգա, նա բարկանա եւ, ենթադրենք, որոշի Հայաստանում նոր նախագահ նշանակել, ապա ես կարող եմ որոշում ընդունողներին (Սուրկովն է, թե ով է) խորհուրդ տալ, թե ում վրա պետք է կանգ առնի նրանց ընտրությունը՝ Աշոտ Մանուչարյանի: Բացատրեմ, թե ինչու:

Մինչեւ անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանը բավականին երկար գործընթաց է անցել՝ ԵՄ Արեւելյան գործընկերութան ծրագրի շրջանակներում: Ոչ ՀՀԿ-ն, ոչ «քառյակը», ոչ էլ ինձ հայտնի քաղաքական ուժերից որեւէ մեկը չէր ասում, որ դա վատ, բացասական, նույնիսկ աղետաբեր գործընթաց է: Խաղեր էին տալիս: Այդ հիմա է, որ նրանք բացահայտել են «մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերները», որոնք մեզ համար կստեղծեր այդ գործընթացից նեղացած Ռուսաստանը: Որ կստեղծեր, դրանում, ինչպես արդեն ասացի, ոչ մի կասկած չկա: Բայց դրա մասին կուսակցությունները երկուսուկես տարի ոչ մի ծպտուն չէին հանում:

Եվ միայն Աշոտ Մանուչարյանն էր բացատրում, թե ինչ զզվելի բան է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, եւ ինչպիսի ուղիղ ճանապարհով է այն տանում դեպի LGBT համայնք: Հետեւաբար, պետք չէ մնացածներին բզբզել, սիրելի ընկեր Սուրկով, նրանք կարող են էլի խաղեր տալ: Իսկ ահա Աշոտ Մանուչարյանի վրա կարող եք վստահ լինել: Մեկ էլ՝ Խաչիկ Ստամբոլցյանի վրա, որին կարելի է այդ դեպքում վարչապետ նշանակել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Դե Պապ թագավորն էլ Հռոմեացիներին օգտագործելով, ահագին բան արեց Հայաստանի անկախացման համար,կարևորը ազատեց պարսիկներից:Սակայն երբ չափը անցավ,որոշ տվյալներով սկսեց համագործակցել պարսիկների հետ, հռոմեացիները հիշեցրին նրան, թե ով է օգնել իրեն ժամանակին և սպանեցին:Նկատի ունեմ,բնականաբար, եթե փորձես քո, դաշնակից երկրի թշնամու հետ,չափից դուրս լավ հարաբերություններ ստեղծել, ապա կդառնաս նրա թշնամին և կարժանանաս նրա դժգոհությանը:

  2. Норайр says:

    Увы, господин Абраамян. “Порка” нас ожидает в любом случае. Спросите наших соотечественников в России. “Порке” и унижение они подвергаются ПОСТОЯННО! По той причине, что русские ХОТЯТ унизить инородцев. Им это НАДО! Они не могут нам простить, что мы себе считаем РАВНЫМИ с русскими. Они искренно считают, что мы второй сорт. Народы, которые должны обслуживать “арийский”, “избранный” русский народ. Ничего не напоминает? Да. Конечно. В России слово “фашизм” носит отрицательный характер, пока он относится к украинцам. В отношение русских, фашистская идеология в России исключительна. Исключительна тем, что другой и нет. Это единственная идеология, которая принимается всеми слоями русского народа. Наши правители предатели. Они не хотят нам говорить, что нас в России НЕНАВИДЯТ. Нас, нацменов, считают ВРАГАМИ! Все хотят вернуть территории СССР, с народами СССР, в единой стране жить НЕ ХОТЯТ. Хватит присасывается к русским. Они этого не хотят. Мы им не нужны. Только Армения. Без нас. Казахстан, без казахов. Кыргызстан, без киргизов, Таджикистан, без таджиков, Азербайджан, без азербайджанцев. Даже украинцы нужны, только в случае, если станут русскими. Наши правители говорят, что в случае отказа от ТС, Россия нас покарает? Жестоко? Покарает в любом случае. Уже по факту что мы армяне. Унизит, но защитит? Хватит врать. Прошло время “закрытых” информации. Их практически уже нет. И по открытой информации можно понять, хочет Россия защищать Армению, или нет? И главное. Может ли Россия защищать Армению? Русские военные аналитики считают, что Россия если даже захочет, в случае конфликта с Азербайджаном, наступательную операцию против Азербайджана НЕ СМОЖЕТ провести. Слишком хорошо оснастили азербайджанскую армию. Если даже победят, будут чудовищные потери, а русский народ НЕ ХОЧЕТ проливать кровь своих солдат из за армян. Их понять можно. Не обязаны. Потому и военный министр России и председатель ОДКБ, четко, ясно и однозначно сказали, что не собираются вмешиваться в конфликт. Вывод. Именно ради организации безопасности Армении, Армении нужны новые союзники. Старый союзник Россия, не ХОЧЕТ И НЕ МОЖЕТ помочь нам в случае войны. Зато изолировать нас от мира и загнать экономику Армении в штопор, пожалуйста. Назначить правителей, которые продадут Армению, развалят армию, как Янукович, чтобы армяне САМИ ползали под ногами России, пожалуйста.

    • Կարեն Սաղաթելյան says:

      Судя по используемым выражениям и грамотности текста, Вы, вероятно, занимались асфальтом в России и убеждали русских, что армяне великая нация и пока они бегали по деревьям, у нас уже был театр. Стыдно. Нельзя обзывать целую нацию, о культуре и истории которой Вы ничего не знаете.
      Г-н Абрамян. Как можно такой неграмотный текст печатать в уважающей себя газете? В последнее время Вы встали на очень необьективную антироссийскую позицию, но не до такой же степени.

      • Hayk says:

        Карен, по моему он не армянин, и имя его не Норайр, а какой то огли, он провокатор! Помните,что написал в тот день Грант? Он спрашивал– “А действительно есть такой человек?”.

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Չգիտեմ, ասֆալտը եւ անգրագիտությունը ինձ էր վերաբերվում, թե Նորայրին: Իսկ Ռուսաստանը իր շահերն ունի, մնացած երկրներից ոչ լավն է, ոչ էլ վատը:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Կարեն Սաղաթելյան …«Стыдно. Нельзя обзывать целую нацию, о культуре и истории которой Вы ничего не знаете. Ճիշտն ասած ես Ռուս ազգի կամ նրա մշակույթի, առավել եվս պատմության նկատմամբ որեվե վիրավորանք չնկատեցի: Իհարկե կներեք ես հավանաբար Ձեր նման գրագետ անձնավորություն չեմ ( շատ բազմախոստում ազգանուն ունեք) այնուամենայնիվ չեմ կարծում որ Պուտինը եվ իր ԿԳԲ ական «խունտան» որեվե կերպ ներկայացնում է Ռուս Մեծ ժողովրդին, նրա մշակույթը եվ առավել եվս նրա պատմությունըյ: Այն թերեվս իհարկե ավելի մեծ չափերով հիշեցնում է մեր, հայերիս պատմությունը, մշակույթը բոլորովին չներկայացնող բոլշեվիկներ Սերժիկին ու Ռոբիկին… Հարգանքներիս հավաստիքը:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Երբեմն, երբ այստեղ մեկնաբանություններ եմ կարդում, ինձ թվում է, որ դրանք իմ գրածի մասին չեն:Մարդիկ, որոնք ինձնից վատ գիտեն ռուսական մշակույթը եւ ինձնից քիչ են սիրում այն, սկսում են այդ մշակութն ինձնից պաշտպանել

    • Կարեն says:

      “Именно ради организации безопасности Армении, Армении нужны новые союзники”
      Հարգելի Նորայր։ новые союзник ասելով ում նկատի ունեք, այդ որ պետությունն է որին Ոուսաստանը թույլ կտա զբաղեցնելու իր միակ ֆոռպոստը Կովկասում։

  3. Hayk says:

    Դե, ինչ վերաբերում է զայրանալուն, ԵՄ-ն պակաս չզայրացավ ՈՒկրաինայի վրա, արդյունքը տեսնում ենք բոլորս: Ինձ անհասկանալի է, թե ինչու եք Դուք այդքան հաճախ վերադառնում այդ հարցին, ի վերջո դա պետական որոշում է, որը, թույլ տվեք հիշեցնել, արտահայտում է ժողովրդի բացարձակ մեծամասնության կարծիքը:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ավելացնեմ նաև, որ այդ որոշումը այլևս բեկանման, կամ նույնիսկ քննարկման ենթակա չէ, թեկուզ տասը նման թերթերի էջերում օրական տասը նման հոդված տպվի, տակն էլ քսանական “նորայրների” սադրիչ “մեկնաբանություններով” … և փառք աստծո, որ այդպես է: Սա ասում եմ որպես այս երկրի իսկական ու սրտացավ քաղաքացի` ոնց ուզում եք, այնպես էլ հասկացեք:

    • Գալուստ Ենոքյան says:

      Իհարկե, Ժողովրդի մեսամասնությանը «ծեծելով ,կաշառելով …ընտրված» պետությունը ներկայացնող գող ավաազակների կողմից «ընդունված» որոշումը… անբեկանելի է…հետաքրքիր է դրա համար ինչ կլորիկ գումար է խոստացել հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչը…

  4. Hakob says:

    երբ Արամի ասելիքի փնտրտուքի մեջ է, սենսացիոն ոչինչ չունի հրապարակելու , հիշում է Ռուսաստանին, ու սկսում լիբերալ հայոյանքը 😀

  5. Hakob says:

    այ Ռուսաստանի մեծությունը նրանում է, որ ով որ ուզում է, կարող է իր կարծիքը ասել, նաև չի պատճում ,երբ հրապարակում են հերյուրանքներ…
    սակայն իրական պատիճը կհետևի, երբ մեր սիրելի Արամը երբևիցէ ՓՈՐՁ անի քննարկել մեծապատիվ սորոսին:
    թե ՞ սորոսը Աստված է, որը ասել է “Մի քննարկիր անքնարկելին:”

  6. zaven says:

    Այդ զոյգ անունների կողքին կարելի էր Ռաֆֆին եւ շատ ուրիշներ էլ աւելացնել։
    Հայաստանը դարձած է արշակաւան,ԳԷՏ-երը բազմացել են։ Մենք բացի մեր պատմական եւ հայրենական ԳԵՏ-երից (Եփրատ գետ-Արաքս գետ- կուր գետ-Հրազդան-Ախուրեան-Աղստեւ-Ազատ եւ որ ի կարգին)
    բացի դասական պատմագէտ,հայագէտ,լեզուագետ,քաղաքագէտ,-ներէն հիմա ունինք
    Երազագէտ-Մոնումենտալիստագէտ-աղանդագէտ-կարկտագէտ-օդերեւութաբանագէտ-գէտ-գէտ-գէտ ,,,
    Քսան տարում անկախութիւնը քանի գետերով ողողել է է մեր փոքր երկիրը ?։
    երբ տեսնում եմ Հեռաստակայաններից հրաւիրեալ ԳԷՏ-երը հարց եմ տալիս թէ ordy: էին սրանք մինչեւ հիմա ?։

  7. Կարեն says:

    ՄՄ–ը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրի մեր երկրի համար, իսկ բացասական ինչքան ուզես։ Սակայն կա մի ԲԱՅՑ՛ որի մասին նշում է հոդվածագիրը, և այդ ԲԱՅՑը ստիպում է ընտրել այս միակ ճանապարհը, որը գոնե կապահովի մեր ֆիզիկական գոյությունը։ Իսկ զարգացման, արդարության, իրավական հավասարության մասին պետք է մոռանալ, քանի որ գտնվում ենք ոչ ժողովրդավար երկրի հովհանու տակ։

  8. Ruben says:

    Միամիտներին
    Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
    Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
    Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում,
    Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
    Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
    Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք:

    Հովհաննես Թումանյան
    Հունիսի 12. 1890

  9. Hayk says:

    ՈՒշադրություն դարձրեք, ԵՄ-ն ինքը շաաատ լավ համագործակցում է Ռուսաստանի հետ, որովհետեւ իրենց տնտեսական կապերը շատ կարեւոր են իրենց ժողովուրդների համար, բայց մեր «քթից բերում են», երբ մենք ենք փորձում նույնն անել: Առերես հայտարարում են, իբր հարգում են մեր որոշումը, բայց էդ «հարգանքը» դեռ չի երեւում:

  10. Արսեն says:

    Հեղինակի հետ համաձայն չեմ։ Աշոտ Մանուչարյանի «մտքերը», ինչքան էլ հոգեհարազատ լինեն Ռոսական պաշտոնական պրոպագանդային, այնուամենայնիվ սեփական մտքի հետքեր պարունակում են..)))..
    Այդպիսի մարդը՝ ( սեփական մտքեր ունեցող) արդեն իսկ վտանգ է Ռուսաստանի համար։
    Կառաջարկեի Հայկ Բաբուխանյանի թեկնածությունը, որպես Ռուսաստանին կից Հայաստան կոչվող տարածքի կառավարիչ (պաշտոնական անվանումը կարող է և լինել «ՀՀ նախագահ»՝ դրանից բան չի փոխվում) ..))..
    Խաչիկ Ասրյանը՝ վարչապետ և կառավարությանը կից ազգային ժողովի նախագահ։
    Հովհանես Գալաջյանը, միավորված արդարադատության, կրթության և գիտության, ոստիկանության և ազգային անվտանգության նախարար։
    Շնորհավոր ձեր նոր տարին..)))…

  11. ettentcchi says:

    Ինչպես կարելի է մեղքը գցել այլ պետության կամ պետությունների վրա: Իմ կարծիքով անկախությունը ունի բանաձ, այն պետությունը կարող է ասել որ ինքը անկախ պետություն է, որը ոչ միայն դրա մասին հանրաքվե է անցկացրել, այլ դրանից հետո կարողացել է սեփական երկրում ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն ու անկախությունը: Մեր երկրում, որտեղ ընտրությունները շարունակաբար կեղծվում են, կեղծված ընտրություններով իշխանության եկած թիմը, խնդրում եմ այս մասին ուշադիր, թիմը, ոչ թե կուսակցությունը, երևի այս միակ պնդումն է մեր իշխանության որին ես հավատում եմ, ամեն ինչ անում է, որ իր քաղաքացին լինի ստորացված, թալանված, մի կերպ ինչ ունի չունի վաճառի և բռնի արտագաղթի ճանապարը, ոչ մի իավական համակարգ, բոլոր հարցերը լուծվում են թիմի ցանկություններով: ԵՎ հիմա մենք զարմանում ենք որ կան պետություններ որոնք ուզում են մեզ պահել կախվածության մեջ, խլել մեր անկախությունը, բայց մեք այն չենք ունեցել, հանրաքվե կարելի է կազմակերպել մեկ օրում, ապագոռգոռ ելույթներ ունենալ հայրենասիրության և անկախության մասին, բայց ազատ և անկախ պետականություն ստեղծելը շատ ավելի դժվար ու աշխատատար գործընթաց է: Այպես որ մեզ մեղադրելու փոխարեն եկեք մեղքը ուրշ պետությունների վրա չգցենք:

  12. Սիմակ Բարխուդարյան says:

    Արդեն մի քանի ամիս կարդալով այստեղի հոդվածներն ու մեկնաբանությունները հասկանում եմ, թե ինչու օսմանյան կայսրության քայքայումից հետո բոլոր ազգերին հաջողվեց թուրքերից ազատագրել իրենց տարացքները բացի մեզնից …

    • Արսեն says:

      Այսպիսով, կարելի է ասել, որ մեր բոլորի գրածները իզուր չէր…
      Դրանք կարդալով՝ Սիմակ Բարխուդարյանը, որը տսանամյակների գիտական անարդյունք որոնումներից հետո, ( որոնումներ, որոնց միակ նպատակն էր՝ պատասխանել ընդհամենը 1 հարցի. «ինչու օսմանյան կայսրության քայքայումից հետո բոլոր ազգերին հաջողվեց թուրքերից ազատագրել իրենց տարացքները բացի մեզնից?») կարդալով այստեղ գրվածները… գոչեց՝ «էվրիկա»…))))…
      Ւզուր չի ասված. «Երևույթները տեսնում են բոլորը, բայց միայն հանճարներն են հայտնաբերում բնության օրենքները»։ ..)))..
      Դու այն եզակիներից ես, որոնք ունեցան իրենց աստեղային ժամը…
      Շնորհավորում եմ, կյանքդ իզուր չանցավ Սիմակ Բարխուդարյան ..))))…

  13. Норайр says:

    Карен Сагателян. В России много армян занимаются прокладкой асфальта. Я не занимаюсь этим достойным делом. Но очень уважаю своих соотечественников, которые своим тяжелым и честным трудом зарабатывают свой кусок хлеба. Мне омерзительно читать тех армян, которые своим высокомерием унижают своих соотечественников, прокладывающий асфальт. Подобное чванливость присуще русскому обывателю. Обычно ОНИ чувствуют себя ИЗБРАННЫМ народом, шутя по поводу профессии приезжих. За то, что они торгуют на рынке, занимаются извозом и прокладывают асфальт. Судя по Вашим мыслям, Вы себя не чувствуете армянином. Вы себя позиционируете “россиянином”. С презрительным отношением к армянам, прокладывающий асфальт. Это Ваше право. Только, не говорите от имени армян. Мы, армяне, прокладываем асфальт, занимаемся извозом, строим дома, торгуем на рынке, или становимся безработными на родине. Нам не стыдно. Это мы! Вам стыдно быть армянином? Станьте русским. Это не так просто, но можно. Право, есть в России пословица. “Бьют не по паспорту, а по морде”. Вы всегда в России будете…… не буду повторять все омерзительные эпитеты, которыми награждают в России наш народ. Вы считаете что это не так? Вы считаете, что в России к армянам относятся терпимо? Вы или живете в иллюзиях, или преднамеренно вводите своих соотечественников в заблуждение. Те армяне, которые жили в России, меня поймут. Другие, тоже не дураки. Догадываются. А Вы? Вы, наверное считаете, что Вам выгодно говорить так, как говорите. Вы не умный человек. Вы обречены на разочарование.

  14. Норайр says:

    Господин Айк. Должен Вас разочаровать. Я армянин. Очень простое определение. Просто-армянин. Без сложностей. Я не “настоящий”, или “высшего качество”. Просто армянин. Без национальной гордости, так как считаю, что национальность не повод для гордости. И вообще, гордынь, это грех. Но с чувством достоинство. Мне омерзительно, когда унижают мой народ. Мне омерзительно, когда с армянами говорят с позиции силы и шантажа. Мне омерзительно, когда мои соотечественники позволяют с собой так говорить. Вы, сложная конструкция. Вы “хороший” армянин, который считает, что должен быть “хорошим” русским. Боюсь, что гонясь за “качеством” и компромиссом между русскими и армянскими составляющими Вашей души, Вы перестали быть армянином. Вы даже не “оглы”-азербайджанец, которых, кстати очень уважаю, за их прямоту и чувство достоинство. Вы, человек без национальности. Не катастрофа. Вы на то имеете право. А вот учить нас, армян кем быть, не стоит. Бесполезно. Нас можно только уничтожить. Вы можете помочь тем, кто это хочет. Надеетесь, что до этого дело не дойдет? Дойдет. Вам не дадут шанса предавать чуть-чуть. Предателей вяжут кровью. Своих соотечественников. Чтобы не увильнули. Это азбука правления порабощёнными народами. Так поступают правители с ментальностью средневековых хищников-тиранов.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930