Արթուր Բաղդասարյանը տարիներ շարունակ սրբորեն ծառայեց Սերժ Սարգսյանին, վտանգելով իր ու իր կուսակցության քաղաքական ապագան ու վարկաբեկելով իրեն ու իր կուսակցությանը՝ որպես քաղաքական ինքնուրույն գործոնի։
Միայն 2008-ին խաղացած դերի համար, երբ Լեւոն Տեր-Պետրոսյան– Սերժ Սարգսյան ընտրության մեջ նա թեքվեց դեպի ՀՀԿ նախագահը՝ վճռական դերակատարում ունենալով ընտրությունների ելքի հարցում, բավական էր, որ Հանրապետականը նրա «արձանը կանգնեցներ» ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Բայց ամենավճռական պահին «տերերը» նախընտրեցին ոչ թե նրան, այլ նրանց, ովքեր տարիներ շարունակ դավաճանել էին ու քննադատել իրենց։
Այստեղից հետեւություն. երբեք չի կարելի անմնացորդ նվիրվել ու ծառայել՝ զանց առնելով հանրության շահն ու ընտրողի ակնկալիքները։ Նման նվիրումները, որպես կանոն, չեն գնահատվում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում