Հայաստանից Մոսկվա է արտահանձնվել ենթադրյալ քիլլերը, ով մեղադրվում է գործարարի սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է «БалтИнфо»-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա:
Ծնունդով ադրբեջանցին, ով 2004թ. ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, մերկացվել է պատվերով սպանություն կատարելու մեջ, և Ռուսաստանի ու Հայաստանի ոստիկանության համատեղ գործողությունների ընթացքում 2014թ. ապրիլին ձերբակալվել է և տեղափոխվել ՌԴ: Ձերբակալվածը մեղադրվում է 2012թ. ապրիլին, Մոսկվայի Բեգովայա փողոցում պատվերով սպանության կատարելու մեջ:
Լույս ապրիլի 20-ի գիշերը այդ փողոցում թիվ երկու տան մոտ հայտնաբերվել էր ծնունդով Ղազախստանից, մայրաքաղաքի ավտոլվացման կետի սեփականատեր, 52-ամյա ձեռնարկատիրոջ մարմինը՝ հրազենային 7 վնասվածքներով, որոնցից 3-ը՝ գլխի շրջանում: Դեպքի վայրի զննության ընթացքում սպանության տեղից մոտավորապես 100 մ հեռավորության վրա բետոնե սալիկի տակ հայտնաբերվել էր խլացուցիչով «Մակարով» տեսակի ատրճանակը, որից և, ինչպես որոշել են փորձագետները, սպանվել է ձեռնարկատերը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում: