«Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը հայտարարել է. – «Աշխարհը աջակցում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը՝ ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու հարցում։ Մենք պետք է քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություն հանդես բերենք, որպեսզի հարցը փակուղուց դուրս գա։ Համոզված ենք, որ առաջիկայում որոշակի առաջընթաց կգրանցվի»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:
սրանք էլ ԱՄՆ-ի ճուտիկների պես ինչ որ բարբաջում են, աշխարհին վկա են բերում
Այ չեղած երկրի չեղած արտաքին գործերի չեղած նախարար, ձեր վիրտուալ գոյությանը մնաց մի քանի տարի, Նավթը կպրծնի ձեր երկիրն էլ հետը կպրծնի…