ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, որ կոալիցիայի մեջ մնալու միակ հիմնավոր պատճառը կարող էր լինել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսեւորվել երեք նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ:
«ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար ինչը վերջինիս տալիս է ֆորմալ բնույթ… ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը որոշեց ՕԵԿ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցելու հարցը համարել խնդրահարույց ու ոչ նպատակահարմար»:
Նա ասաց, որ Արթուր Բաղդասարյանը առաջիկա օրերին ասուլիսով կներկայանա ու սպառիչ պատասխան կտա:
Հարցին՝ կոալիցիայից դուրս գալը նշանակո՞ւմ է, որ ՕԵԿ-ը ընդդիմություն է եւ արդյոք Արթուր Բաղդասարյանը հրաժարական կտա ԱԱԽ քարտուղարի իր պաշտոնից: ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց.«Ճիշտ կլինի, որ ապրիլի 25ին այդ հարցերին սպառիչ պատասխան կտա: Կարծում եմ, որ կհրաժարվի պաշտոնից»:
Կարդացեք նաև
Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ ապրիլի 25-ին կհրաժարվի.«Եթե որոշում կայացվեց, որ ընդդիմադիր դաշտում պետք է աշխատենք, ուրեմն կհրաժարվի իր պաշտոնից»:
Հարցին, թե կուսակցությունից անդամների արտահոսք կլինի՞, տիկին Բիշարյանն ասաց.«Նման որոշումներ կայացնելու դեպքում ե՛ւ գալիս են ե՛ւ գնում են»:
Ճշտող հարցին՝ կոալիցիայից դուրս գալու պատճառը ձեր թեկնածու Արթուր Բաղդասարյանին վարչապետ չնշանակելու որոշո՞ւմն էր, ասաց.«Այստեղ պատճառ չէ, այլ պատճառներ են»:
Հարցին, թե ՕԵԿ-ը երբեւէ չի կարող դիտվել որպես լուրջ ընդդիմադիր ուժ, տիկին Բիշարյանն ասաց.«Դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերը եղել են իշխանական քաղաքական ուժեր»:
Դիտարկմանը, թե երբեք կենսաթոշակային կուտակային օրենքին դեմ չեք խոսել, օրենքից բողոքող երիտասարդներին չեք աջակցել, իսկ քիչ առաջ մատնանշեցիք, որ այդ բարեփոխումը լուրջ մարտահրավեր է, տիկին Բիշարյանն ասաց. «Կաջակցենք, մի մտածեք: Մենք ունենք մեր տեսլականը կուտակայինի վերաբերյալ: Նաեւ կողմ ենք քվեարկել, նաեւ ուզել ենք, որ կուտակայինը, որպես արժանապատիվ թոշակ ստանալու համար մեր թոշակառուներն ունենան նման հնարավորություն ապագայում, բայց եղել են ու էլի կլինեն առաջարկություններ, թե ինչպես ենք տեսնում ապագա գործընթացները, առավել եւս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց: Ունենք մեր առաջարկը նաեւ պարտադիր կուտակային կետի հետ կապված… աշխատելու ենք այդ օրենքի փոփոխությունների վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այսքանից հետո ՕԵԿ-ն ում ասես որ չի սատարի……………..Շնասերներից սկսած…
Ահա ,,հաճախորդ,, լինելու և իշխանության պնակալեզը դառնալու տխրահռչակ վախճանը….
Ժողովուրդը ձեզ չի ներելու և ,,դավաճանի,, խարանը մշտապես կրելու եք ձեր թուքումրոտ ճակատին….
Ես չէի ցանկանա մեկնաբանել ՕԵԿ փոխնախագահի ասուլիսը: Շատ ավելի կարևոր եմ համարում արձագանքել լրագրողական լեզվին`.
Հարգելի Արփինե Սիմոնյան, չափազանց մեծ գործ կանեք, եթե հետևեք Ձեր հրատարակած հոդվածների գրագիտության մակարդակին:
Երկիրը կառուցում է մեզնից յուրաքանչյուրը, ամեն մեկս մեր տեղում: Շատ հաճելի կլիներ կարդալ գեղեցկադեմ լրագրողի Ոսկեղենիկ Հայերենով հրապարակումները: Ամեն ինչ չէ, որ կարելի լինի վաճառել բարձր գնով: Իսկ մեր Լեզուն Անգին է: Ուստի առաջնորդվեք այդ սկզբունքով: Դաստիարակությունը մեզանում, չափազանց կախյալ վիճակում է գտնվում օտարամոլությունից: Վերադարձը սկսենք յուրաքանչյուրս մեզանից, մեր տեղում և հավատացնում եմ` ոչ մի պաշտոնյա (չինովնիկ) չի համարձակվի ցուցադրել իր տգիտությունը, ինչպես նրանցից շատերն անում են հիմա:
ՕԵԿ – ի մասին չարժի ընդարձակվել: Այդ իսկ պատճառով չեմ գրի ոչ մի բառ, այդ կուսակցությունը, որպես այդպիսին, նման արժանիքներ չունի…
ապՐԻ ՕԷԿ-ը 😀 😀
ՕԷԿ- օտարերկրյա Էմիսարների կամակատարներ
Ի սեր աստծո, վերջին ՕԵԿ-ականեր, մի ապականեք երիտասարդների շարժումը:
ՕԵԿ-ն այն մուկն է, որ ընկնելով կարասը, ստիպում է թափել ողջ պարունակությունը…Ընդդիմությունը շոր չէ, որ օրը մեջ փոխեք ու նորից հագնեք… մի քիչ ինքնասիրություն է պետք…ինչքա՞ն կարելի է խեղկատակի դեր ստանձնել…