«Իսրայելում մեր հավաքականի նպատակը հետեւյալն էր: Աղջիկները սուբյեկտիվ պատճառներով երկար ժամանակ մրցահարթակ չէին ելել: Առջեւում աշխարհի առաջնությունն է, որը օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի: Դրա համար ցանկացանք անպայման մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Բայց գիտակցելով, որ մեդալների ակնկալիք չի լինելու: Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնի պատճառներով, Աննան` իր, երկար ժամանակ մրցումների չէին մասնակցել: Իսկ Մելինեն ու Քրիստինեն ծնկի վիրահատությունից հետո լիարժեք չէին վերականգնվել, դրա համար չցանկացանք մտցնել Եվրոպայի առաջնության մասնակիցների ցուցակ:
Ընդհանուր առմամբ գոհ եմ, քանի որ աղջիկների առջեւ դրված էր 5-6 մոտեցում կատարել, որպեսզի արդեն նոյեմբերին` աշխարհի առաջնությունում, ավելի վստահ զգան իրենց: Նրանք կատարեցին խնդիրը եւ աշխարհի առաջնությունում, կարծում եմ, վստահ կզգան ու հնարավորին չափ լավ կմասնակցեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ