ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց օրերս Թել-Ավիվում անցկացված ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությանը մասնակցած մեր երկու հավաքականների մարզիկներին ու մարզիչներին եւ նշեց, որ ծանրորդներն Իսրայելում իր սպասածից անհամեմատ հաջող հանդես եկան: «Ապրեք դուք: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր ավանդական մարզաձեւը` ծանրամարտը, գնալով առաջընթաց է ապրելու»:
Նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ծանրամարտի ֆեդերացիային պետությունից տրամադրվող 165 միլիոն դրամը, ինչպես նաեւ ֆեդերացիայի նախագահ Արմեն Շախազիզյանի մեծածավալ ներդրումները ենթադրում են, որ մարզաձեւում խնդիրներ պետք է որ չլինեն: Յուրի Վարդանյանը խոսեց նաեւ ՌԴ իր պաշտոնակից Վիտալի Մուտկոյի հետ հանդիպման ժամանակ դոպինգի դեմ միասնական պայքար մղելու շուրջ պայմանավորվածության մասին, ինչը կյանքի կոչելու դեպքում հատկապես մենապայքարային մարզաձեւերը հզոր երկրների հետ հավասար մրցակցություն մղելու իրական հնարավորություն կստանան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ