Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ասուլիս տվող պատգամավորներին. «Այ մեռնեմ հորդ Աստծուն, ստեղ՝ դահլիճում էիք, քննարկեիք»

Ապրիլ 16,2014 21:04

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց, որ 1999-ից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը վերածվել է իրական խորհրդարանի, լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի. «Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը`փաստարկված»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, մեր հարցին՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ, պատասխանեց. «Չեմ ուզում ստվեր գցել որեւէ խորհրդարանականի վրա կամ որեւէ խորհրդարանի վրա, որովհետեւ յուրաքանչյուրը գործել են շատ բարդ ժամանակահատվածում մեր պետության համար, եւ յուրաքանչյուր պատգամավոր իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է, որպեսզի քարը քարը վրա դրվի: Կարծում եմ, դա քաղաքական հնարքի է նման, որովհետեւիր խմբակցության գովազդն էր անում, ոչ թե խորհրդարանի գովազդն էր: Դա առաջին նախագահի կարծիքն է, բայց մի բան պարզ է՝ այս խորհրդարանը շատ ակտիվ է աշխատում: Այս խորհրդարանի տարբերությունը նախորդ խորհրդարանից նրանում է, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները գտնվում են խորհրդարանում: Եթե նախորդ խորհրդարանում իշխանությունը եւ ընդդիմությունը, կոնկրետ՝ ՀԱԿ-ը պարտադրված էին հեռակա բանավեճ իրականացնել, ապա այսօր այդ հնարավորությունը կա, որ դահլիճում լինի բանավեճ: Ինձ համար անհասկանալի են այն գործիչները, ովքեր դահլիճում չեն խոսում, բանավեճին չեն մասնակցում եւ հետո ֆեյսբուքյան գրառումներ են անում կամ հետո գնում են մամուլի ակումբներում ասուլիսներ են տալիս եւ քննադատում են իշխանությանը: Այ մեռնեմ հորդ Աստծուն, ստեղ՝ դահլիճում էիք, մասնակցեիք, քննարկեիք: Կա հայտարարությունների ժամ, կա հարցուպատասխան, կա օրենսդրական նախաձեռնություն, կան ԱԺ լսումներ: Եկեք, նստեք, քննարկեք: Այդ իմաստով այսօրվա  խորհրդարանն այդ բոլոր հնարավորությունները տալիս է»:

Նա վստահեցրեց, որ իշխանությունն էլ հիմա բավականին հանդուրժող է. «Դուք տեսաք, որ գոնե այս ընթացքում միայն ապրիլ ամսին մենք ունենք մի քանի լսումներ: Չկա մի հարց, որտեղ ոչ իշխանական եւ ընդդիմադիր ուժերը իրենց դժգոհությունը կամ մտահոգությունը հայտնեն եւ քաղաքական մեծամասնությունը միանգամից ասի՝ մենք դա չենք քննարկում: Մենք միշտ պատրաստ ենք: Դրա վառ օրինակն է գազի պայմանագիրը: Բոլորն ասում էին՝ գազային պայմանագիրը ՀՀԿ-ականները թաքցնում էին, բայց տեսաք, որ ՀՀ նախագահն էլ հստակ ասեց՝ մենք թաքցնելու բան չունենք, մենք բաց ենք: Երբեւէ այսպիսի բաց, հրապարակային կոնստրուկտիվ իշխանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Ես չեմ հիշում նման բան, նման բաց իշխանություն, որը պատրաստ է ցանկացած հարցի շուրջ նստել եւ քննարկել թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, թե՛ մեր ընդդիմադիր գործիչների հետ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Երկիրը անդուդի եզրին եք հասցրել ու նոր սկսել եք լսել՞….թե ինչու է աղմկում «գետը»…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930