ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից: Քիչ առաջ քաղխորհրդի նիստից հետո ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ երկար քննարկումների արդյունքում հանգել են այն մտքին, որ ՕԵԿ-ի կոալիցիայի կազմում մնալը նպատակահարմար չէ:
Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հաշվի առնելով գտնում են՝ կոալիցիայի մեջ մնալն ու համագործակցությունը չեն շարունակի:
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ ՕԵԿ քաղխորհուրդը հաստատել է նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի Սամվել Թադեւոսյանի կուսակցությունից դուրս գալու դիմումները եւ նրանց հաջողություններ մաղթել իրենց հետագա գործունեության մեջ:
Կարդացեք նաև
Մանրամասները` շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
տրամաբանությունը պարզ ա, ՀՀԴ և ԲՀԿ նույն կերպ կվարվեն, կունենան նախարարներ, բայց ոչ կուսակցական, այսինքն ստացվում ա կոալիցիա` առանց վավերացված փաստաթղթի…. վատ գործարք չի, բա ժողովրդի փայը?
արտակարգ ճիշտ որոշում:
ՕԵԿ-ի նման զտարյուն 5 էշելոնը շուտով ընդանարապես դուրս պետք է գա ոչ միայն կոալիցիայից, այլ նաև Մաքսային Միությունից: Դրանում ես կասկածներ չունեմ:
կեցցեն Սերժ Սարգսյանը և Պուտինը: