Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ադրբեջանական գնդակոծությունից գյուղացիները որոշակի նյութական վնասներ են կրել: Նրանցից ոմանք բանկերից վարկ վերցնելով՝ իրենց տները նորոգել էին, սակայն գնդակոծությունն այդ նորոգումներն ի չիք է դարձրել : Գյուղապետի խոսքերով՝ այգեպարցիներից մեկը տանը, անկողնում պառկած, հեռուստացույց է նայել, երբ գնդակը մտել է հեռուստացույցի մեջ: Ա. Այդինյանը հայտնեց, որ այդ օրն ադրբեջանական գնդակոծությունը սկսվել է ժամը 11-ից, սկզբից գնդակոծվել են գյուղի պաշտպանական դիրքերը, ժամը 16.30-ից ՝ Այգեպար գյուղի տարածքը:
Ադրբեջանական «ԴՇԿ»-ի՝ խոշոր տրամաչափի գնդացրի 3 գնդակ պայթել է գյուղի մանկապարտեզի շենքի միջանցքում,ավերածություններ գործել : Նշենք, որ մանկապարտեզի շենքը նորոգվել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, գույքով հագեցվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով: Բարեբախտաբար, մանուկներն այդ ժամանակ իրենց տներում են եղել:
Կարդացեք նաև
Վնասվել են գյուղի տների տանիքները, պատուհանները: Ադրբեջանական զինուժի կրակը վնասել է Այգեպարը սնուցող գազատարը, ապրիլի 15-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի գազի ծառայության աշխատակիցները վերականգնել են այն: Անդրանիկ Այդինյանի խոսքերով՝ հրատապ է գյուղի մանկապարտեզը պատնեշող,
30 մ երկարությամբ պատի կառուցումը: Գյուղապետն ասաց, որ այգեպարցիները թեեւ անհանգստացած, սակայն վախեցած չեն: Հայ սահմանապահները մի փոքր ուշ, սակայն արժանի հակահարված են տվել հակառակորդին:
Մանրամասները` տեսանյութում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Զարմանալի իրավիճակում ենք հայտնվել, հակառակորդն ամեն օր կրակում է Ն.Կ.Աղբյուրի, Այգեպարի և այլ սահմանամերձ գյուղերի վրա, իսկ սահմանապահները թեկուզ ուշացած, սակայն ամեն անգամ արժանի հակահարված են տալիս, ինչն իհարկե գորվերքի է արժանի: Հետաքրքիր է, ինչով են զբաղված եղել մարզային իշխանությունները, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, որ ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել հրատապ ծրագրերով մարզերին ամենամյա հատկացվող գումարներից Այգեպարի մանկապարտեզը պատնեշող 30մ երկարությամբ պատի կառուցման համար գումար տրամադրեն, կամ ըստ գործադիրի անգործների կա արդյոք առավել հրատապ հարց, քան մանկապարտեզի երեխաների անվտանգության ապահովման հարցն է /հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը Այգեպարի վարչական տարածքում աներոջ անունով ՀԷԿ է կառուցում և կարող էր այդ պատնեշի հարցը լուծեր/: Ի վերջո ինչն էր պատճառը, որ Պառավաքար-Վազաշեն հատվածի ուղղությամբ մեկ կրակոցը բավարար էր շրջանցիկ ճանապարհ կառուցելու նպատակով մոտ 600 մլն դրամ գումար հատկացնելու համար, իսկ Այգեպար գուղի ուղղությամբ ամենօրյա կրակոցները բավարար չեն 30 գծամետր պատ կառուցելու համար գումարի մասին խոսելը: Հավանաբար Տավուշի մարզպետը սպասում է, որ Այգեպարի մանկապարտեզի 30 գծամետր երկարությամբ պատն էլ ԱՄՆ դեսպանատունը կառուցի /մանր գործերից մսխվող գումարները նույնպես մանր են և անհետաքրքիր/: Ինչևէ, վերջերս թերթերից մեկում կարդացի, որ Տավուշի մարզպետը ՀՀ նորանշանակ վարչապետ Հ.Աբրահամյանին շնորհավել և առաջարկել էր թև և թիկունք լինել: Իհարկե տավուշեցիները գիտեն, որ Արմեն Ղուլարյանի և Հովիկ Աբրահամյանի փոխհարաբերությունները ջերմ են, սակայն նաև համոզված են, որ նորանշանակ վարչապետը երբևէ չի ցանկանա, որ իր թոռները հայտնվեն այնպիսի իրավիճակում, ինչպիսի իրավիճակում Այգեպարի երեխաներն են, կամ այլևս բարոյական չէ Արմեն Ղուլարյանի մարզպետ լինելը: