Հարգելի ոստիկաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ոստիկանության օրվա առթիվ:
Մասնագիտական տոնը լրացուցիչ խթան է, որպեսզի քննարկվի ոլորտում առկա բացթողումներն ու թերությունները, որոնք հնարավոր է լուծել միայն ինքնամաքրման եղանակով: Նման գործելաոճն արդեն ակնառու է ոստիկանության համակարգում:
Բարեփոխման և ինքնամաքրման ճանապարհն ընտրելով` ոստիկանությունը մեծացրել է իր հանրային կշիռը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում է ոստիկաններին տոկունություն և քաջառողջություն այս դժվար ու պատասխանատու գործում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան