Մոլդովայից անջատված Մերձդնեստրի խորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի պետդումային, ինչպես նաև ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ ճանաչել Մերձդնեստրի անկախությունը:
Մերձդնեստրի գերագույն խորհրդի ընդունած պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ անկախության ճանաչման կոչը հիմնված է 2006թ. սեպտեմբերին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի արդյունքների վրա: Վերոհիշյալ հանրաքվեի արդյունքում Մերձդնեստրի բնակչության 97 տոկոսը քվեարկել էր Մոլդովայից անջատվելու և Ռուսաստանի Դաշնությանը միանալու:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում: