Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խոսակցություններ է որսացել, որտեղ Ռուսաստանի հատուկ ուժերը Ուկրաինայի հարավ-արևելքի անջատականներին կարգադրել է 100-200 հոգի սպանել, որպեսզի ռուսական զորք մտցնելու առիթ ստեղծվի, այս մասին հայտնել է ՈւԱԾ-ի հակահետախուզական բաժնի ղեկավարներից Վիտալի Նայդան, փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
«Որսված խոսակցությունները ցույց են տալիս, որքան էլ, որ ցավալի է, որ այն երկիրը, որը իրեն բարեկամանական է հռչակում, խոսում է ուկրաինական փողոցներում արյունահեղություն իրականացնելու անհրաժեշտության մասին և առաջադրանք է տալիս, որ պետք է 100-200 մարդ սպանել, որպեսի մեկուկես ժամից Ուկրաինայի տարածք ռուսական տանկեր ու զրահամեքենաներ մտնեն», – ասել է Նայդան Կիևում ճեպազրույցի ժամանակ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր չուներ և չի կարող ունենալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ