Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային միությունն իր ազդեցությունը կունենա «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի վրա

Ապրիլ 16,2014 19:05

«Հեղինակային իրավունքը նորություն չէ. Կա հեղինակային իրավունքի օրենքի կմախք, որտեղ կոնկրետ հիմնական դրույթներն են, որոնք բոլոր երկրների օրենքներում էլ կան, բայց կարող են փոփոխվել»,- այսօր՝ ապրիլի 16-ին «Հեղինակային իրավունքներ մասին» նոր օրենքի ներկայացման ընթացքում հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հեղինակային իրավունքի փորձագետ Սոնյա Վարդանյանը:

Տիկին Վարդանյանը նշեց, որ իրենց ներկայացած նախագծում երկու դրույթ է ավելացվել կապված՝ Մաքսային միության անդամակցության հետ, ըստ որի՝ այն մարդիկ, ովքեր կրիչներ են ներմուծում հավելյալ վճարումներ պետք է կատարեն, եւ այդ գումարը պետք է գնա կոլեկտիվ կառավարող կազմակերպություն, որտեղից էլ կբաշխվի են այն ստեղծագործությունների հեղինակներին, որոնց վերարտադրության հավանականությունը շատ է. «Եթե ուզում եք որեւէ ստեղծագործություն կրիչի վրա ձայնագրել կամ տեսագրել եւ օգտագործել՝ ոչ առեւտրային նպատակով, այդպիսի կրիչը ձեռք բերելիս՝ այն անձինք, ովքեր կրիչներ են ներմուծում, սահմանված մաքսային կետում ներմուծման պահին վճարման որոշակի տոկոս՝ սարքը ներմուծելու համար»:

Փորձագետը նշեց, որ այդ նույն դրույթը առաջարկվել է նաեւ 2006 թվականին եւ վերաբերում էր նաեւ պատճենահանող սարքերին, սակայն Ազգային ժողովը՝ երկար բանավեճերից հետո, որոշել է նախագծից հանել այդ դրույթը: Իսկ հիմա իրենք ստիպված են այդ դրույթը նորից առաջարկել, քանի որ այն կիրառում են Մաքսային միության անդամ երկրները եւ օրենքների համապատասխանությունը եւ միասնականությունը ապահովելու համար պետք է ընդունել այդ դրույթը:

Մաքսային միության անդամակցության մեկ այլ պահանջ էլ գույքային կառավարող կազմակերպությունների մասին դրույթն է, ըստ որի՝ հեղինակների կողմից ստեղծվում կազմակերպությունները, որոնք պետք է պահպանեն այն իրավունքները, որոնք հեղինակները միայնակ չեն կարող իրականացնել. «Այսպիսի իրավունքների կառավարման համար ստեղծվում են կոլեկտիվ կառավարող կազմակերպություն հենց իրավատերերի կողմից, եւ այդ կազմակերպությունները հեղինակների ներկայացուցիչներն են, լիազորված են հեղինակների կողմից, իրենք են թույլ տալիս, որ հեղինակների ստեղծագործություններն օգտագործեն եւ հավաքում են հեղինակներին հասանելիք հոնորարները: Հեղինակը այլեւս ոչ մի գործի չի խառնվի»:

Այդ կազմակերպությունները պետք է հինգ տարի ժամկետով հավատարմագրվեն, եւ իրավատերը այդ ընթացքում պետք է հետեւի, թե արդյո՞ք այդ կազմակերպությունն իր գործողությունն իրականացնում է օրենքին համապատասխան:

Նախագիծը սկսվել է 2013 թվականի հոկտեմբեր ամսին, եւ նոր օրենքի նախագծի իրազեկման  արշավը տեղի է ունեցել նախ ՀՀ մարզերում. քննարկումներ են անցկացվել Գորիսում, Գյումրիում, Վանաձորում եւ Աղվերանում, որոնց մասնակցել են մարզաբնակ երգահանները, գրողները, արվեստագետներն, հրատարակիչներն եւ այլք:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ նախագիծը կքննարկվի Մտավոր սեփականության գործակալությունում, այնուհետեւ կներկայացվի շահագրգիռ կազմակերպություններին, Արդարադատության նախարարությանը, որից հետո նոր կգնա կառավարություն՝ քննարկման ու ստուգման եւ նոր՝ Ազգային ժողով:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930