Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է գերադասում Սամվել Բալասանյանը` սանիկի՞ն, թե՞ դատախազ ընկերոջը

Ապրիլ 16,2014 18:40

Տևական ժամանակ է` Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  պատրաստվում է պաշտոնազրկել  փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին, որի տղան իր սանիկն է: Սամվել Բալասանյանը նրա հարսանիքի կնքահայրն է:  Ըստ նույն լուրերի, պարոն Բալասանյանը Գուրգեն Մալխասյանի  փոխարեն ուզում  է իր մոտ վերցնել ընկերոջը`Շիրակի մարզի  դատախազի տեղակալի պաշտոնից վերջերս ազատված  Վաղարշակ Մխիթարյանին: Ի դեպ, նրա որդին Գյումրու ավագանու անդամ է: Հիշեցնենք, որ  Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակվելուն պես, սկսեցին ազատվել աղվանական կադրերից, որոնցից  մեկն էլ Վաղարշակ Մխիթարյանն էր:

Այսօր Գյումրիում փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի` պաշտոնից ազատվելու մասին լուրերը սկսեցին ավելի համառորեն տարածվել, ընդհուպ մինչև շարքային գյումրեցիները, մեկ մյուսին միկրոավտոբուսի  մեջ ողջունելով, հարցնում էին. «էդ փոխքաղաքապետին էլ ազատեցին հա՞, յոլա չգնացին»:   Aravot.am-ը այս լուրերի  իսկությունը ստուգելու նպատակով զանգահարեց փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին: Վերջինս ասաց, որ ինքը արձակուրդում է:

«Ես  հանգստանալու իրավունք չունե՞մ, հայտարարում եմ, որ դրանք հերյուրանքներ են, էնքան չուզող մարդիկ կան, որ տարածում են ստահոդ տեղեկություններ: Իմ` արձակուրդի գնալու դիմումը քաղաքապետարանում է, ես վստահեցնում եմ, որ արձակուրդից հետո` մայիսի 14-ին, նորից աշխատանքի եմ գալու: Իմ ու քաղաքապետի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Գիտեք այս լուրերը ամենաշատ ինձ ու Սամվել Բալասանյանին  են զարմացնում, մնացածները փորձում են իրենց համար ինտրիգ ստեղծել ու խոսել: Մեր թե քաղաքական, և թե աշխատանքային կուրսերը  համընկնում են, ինչպես որ սկսել ենք նորմալ աշխատել, այնպես էլ շարունակում ենք, ի՞նչ տարաձայնություն:

Մարդը  ընդհանրապես , եթե մի տեղ աշխատում է , մի օր էլ պիտի ազատվի, բայց եթե նման բան չկա, հիմա ի՞նչ ասենք: Եթե այդպիսի բան լինի, ես կասեմ` այո, ազատվել եմ , բայց նորից եմ կրկնում` արձակուրդից հետո ես աշխատանքի եմ գալու»,- ասաց փոխքաղաքապետը:

Նշենք, որ Գուրգեն Մալխասյանը  փոխքաղաքապետ լինելուց բացի, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահն է, այն ընտրատարածքի, որտեղ մշտապես ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթանակ էր տանում պարոն Բալասանյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930