Դոնբասի բախումների առաջին զոհը՝ հայազգի Ռուբեն Ավանեսյանը, Դոնեցկում հայտնի, հագուստ ձևավորող Հայկ Ավանեսյանի եղբայրն է: Հայտնում է «Վ գոռոդե» լրատվական ցանցը:
29-ամյա Ավանեսյանը մահացել է հրազենային վնասվածքից ապրիլի 13-ին: Ցուցարարների խոսքով, նա դեղորայք էր տեղափոխում Սլավյանսկ, որի ժամանակ իր մեքենայի վրա կրակ են արձակել:
Դոնբասի ժողովրդավարական հանրապետության ներկայացուցիչները վստահ են, որ Ավանեսյանին սպանել են «Պրավիյ սեկտոր» խմբավորման մարտիկները:
Ուկրաինայի քաղաքացի Ավանեսյանն ուներ երկու երեխա:
Կարդացեք նաև
Ապրիլի 14-ին Դոնեցկի մարզպետարանի մոտ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին չընդունող բազմահազարանոց մարդկանց ցույցի ժամանակ հարգել են Դոնբասի կամավորական ջոկատի անդամ Ավանեսյանի հիշատակը:
Հարկ է նշել, որ «Եվրոմայդանի» առաջին զոհը, որը պայքարում էր հակադիր գաղափարների համար, ինչ Ավանեսյանը, հայազգի Սերգեյ Նիգոյանն էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հայազգի ներկայացուցիչներն են չափից ավելի ակտիվ,թե որպես այլազգի,նրանց են թիրախ ընտրել,հաշվի առնելով,որ նրանց համար ցավողներ Ուկրաինայում շատ չեն լինի: