Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին դասարանցիների ծնողները դժգոհում են «ուղղանկյունանիստաձեւից» եւ «ջրարանից»

Ապրիլ 16,2014 17:31

Տավուշի մարզի առաջին դասարանցիների մի քանի ծնողներ զանգահարել են մեզ եւ բողոքել 2012թ. «Զանգակ» հրատարակչության հրատարակած առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքում տեղ գտած առաջադրանքից: Դասագրքի հեղինակներն են Սոկրատ Մկրտչյանը, Արամ Աբրահամյանը եւ Սուրեն Իսկանդարյանը : Այն երաշխավորված է կրթության եւ գիտության նախարարության կողմից:

Այնտեղ, ի թիվս այլ առաջադրանքների, տեղ է գտել հետեւյալ խնդիրը. «Ուղղանկյունանիստաձեւ ջրարանի տարողությունը 12 լիտր է, իսկ խորանարդաձեւինը՝ 5 լիտր»: Քանի՞ լիտր ջուր է անհրաժեշտ այդ ջրարարանները լցնելու համար»:

Ծնողները մեզ բողոքում են՝ առաջին դասարանցին ի՞նչ գիտի «ուղղանկյունանիստաձեւ» եւ «խորանարդաձեւ՞ հասկացողությունների իմաստը, կամ՝ «ջրարան» բառը, դասագրքում այն որպես ակվարիումի թարգմանություն է օգտագործված:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. nver says:

    Տափակ թարգմանությունների շարքի հերթական դրսևորումն է,այն տարբերությամբ ,որ այդ տարիքի երեխան այդ խուճուճ տերմինը կարդալուց հետո/շատերն մինչև վերջ չեն կարողանա կարդալ/ կզարհուրի մտածել լուծման մասին

  2. Զավեն says:

    Քանի որ խնդիրը ավելի շատ ընդհանուր զարգացուղության համար է,այլ ոչ թե մաթեմատիկական,պատասխանն էլ ըստ այդմ պետք է լինի 10 լիտր առաջինի դեպքում և 4.3 լիտր երկրորդի դեպքում:Քանի որջրարանըայն էլ ուղղանկյունանիստաձև,էլ չեմ ասում խորանարդաձևի մասին, մինչև պռունգ չի կարելի լցնել,քանի որ տեղ չի մնա ձկների համար,բացի այդ նրանք կարող է դուրս ցատկեն և սատկեն,էստետիկական նկատառումներից ելնելով նույնպես խորհուրդ է տրվում մի քանի սանտիմետր տեղ պահպանել :Մի խոսքով շատ լավ խնդիր է:

  3. Ալեքսանդր says:

    Նման բարդ բառերը զարգացնում են երեխային. նա մեկ բառում երեք արմատ կարող է տեսնել; Ինչ վերաբերում է ջրարանին, ապա այդ բառը արդեն տասնամյակներ գոյություն ունի և, եթե ծնղները դա չգիտեն, ապա թող գոնե նրանց երեխաները սովորեն: Թե չէ հայերենը խեղդվում է օտարաբանություններից;

    • nver says:

      Մի մոռացեք որ խոսքը վերաբերվում է 1-ին դասարանի աշակերտին,որին դեռ վաղ է բարդ տերմինալոգիայով ծանրաբեռնել

  4. Zaven says:

    Շուրջ չորս տասնամյակ մաթեմատիկա եմ դասավանդել դպրոցում,, քոլեջում, համալսարանում և կարծում եմ փոքրիշատե տեղեկացված եմ մաթեմատիկայի դասավանդման խնդիրների մասին: Առիթ եմ ունեցել քանիցս հանդես գալ մամուլում մերօրյա կրթական համակարգում մաթեմատիկայի ուսուցման ողբալի վիճակի մասին/ Առավոտ 14.06..2008թ. 10.02.2009թ. 14.06.2008թ..08.08.2009թ,,մի քանի հրապարակումներ Տեսանկյուն թերթում և այլն: Կարող եմ աներկբայորեն պնդել, որ այսօր հրապարակի վրա գտնվող մաթեմատիկայի դասագրքեր և ձեռնարկների մեջ անտեսված է դիդակտիկայի կարևոր սկզբունքներից մեկը՝ այն է՝, որ մատուցվող նյութը չի համապատասխանում սովորքղների փաստացի ընկալողականության աստիճանին: Օրինակներ շատ կարելի է բերել,,բայց սահմանաքակվենք մեկով: Տնտեսագիտոըթյան մի թեկնածուի պնդմամբ, իր ատենախոսության մեջ ավելի քիչ մաթեմատիկական ապարատ է օգտագործված քան քոլեջների համար նախատեսված ֆինանսական մաթեմատիկայի ձեռնարկում, իսկ մենք այն փորձում ենք ուսուցանել բազմապատկման աղյուսակը չգիտեցող սովորողին: Դա նման է նրան, որ 100կգ-անոց ծանրաձողը չհաղթահարող ծանրորդին առաջարկենք բարձրացնել 150կգ-ը: ՈՒղղակի սա զավեշտի ժանրին է պատկանում: Ինչ վերաբերում է առաջին դասարանի գրքում զերեղված ;խնդրին՝ կզարմանայի՝, ավա՜ղ նման բազում տարօրինակ օրինակների հանդիպելով կորցրել եմ զարմանալու ի վերուստ տրված ընդունակությունս: ՝
    :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930