Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 28-ին եռօրյա հանրահավաքներ չեն լինի

Ապրիլ 16,2014 16:35

Խորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն մինչ վարչապետի հրաժարականը հայտարարել էին`կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով ապրիլի 28-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն, վարչապետի հրաժարականը, խառնեց ամեն ինչ: Շուրջօրյա հանրահավաքների հարցն այժմ քառյակի օրակարգում չէ: Այդ մասին այսօր քառյակի հերթական հանդիպումից հետո ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Կամ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ենք, կամ… մեկ նախարար կունենաս, երկու թե տասներկու`նույնն է, որովհետեւ համարվելու ես, որ դու այլեւս ընդդիմություն չես: Այն հարցերը, որոնք մեզ համար կարեւոր են, մասնակի ընդունելը նշանակում է, որ մենք մեր լիարժեք ընդդիմադիր կերպարը պահպանելու ենք, մինչեւ դրանք լիարժեք ընդունվեն»,- արձագանքելով ՀՅԴ-ի`կոալիցիա մտնել-չմտնելուն վերաբերվող խաչաձեւ հարցերին էլ, ասաց բանախոսը: Ի դեպ, բանախոսն ասաց, որ իրենց յոթ կետերը միանշանակ չեն ընդունվում նաեւ քառյակում, այլապես վաղուց քաղաքական-միասնական որոշումներով առաջ կգնային: Իսկ ՀՅԴ Գերագույն ժողովը նախատեսված է երեք օր, բայց դրա տեղի եւ մեկնարկի ժամի մասին Արմեն Ռուստամյանը համառորեն լռեց:

Ռուստամյանը նշեց, որ իշխանությունների հետ բանակցություններ ընթանում են, որոնց ընթացքում իրենք ներկայացնում են իրենց պատկերացումները եւ իրենք դա չեն էլ թաքցնում: ՀՅԴ-ի մոտեցումները կհստակեցվեն ՀՅԴ Գերագույն ժողովի ընթացքում: Արմեն Ռուստամյանն ասաց, որ քառյակում քննարկվում են նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը օրակարգային դարձելու մոտեցումները: Բայց մանրամասներ չհրապարակեց: Դրանք փակ քննարկումներ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    Վարչապետի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի հերթը առաջ եկավ և դարձավ սպասվելիք օրակարգի հիմնական հարցը, որին Մայր բուհում սպասում են անթաքույց ոգևորությամբ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930