«Ես նեղացած չեմ: Քրեական աշխարհի հետ շփվել եմ ու նեղացածների մասին այսպիսի բան են ասում` На обиженных воду возят: Ուստի հստակ գիտեմ, որ ես կարող եմ ինչ-որ մեկին նեղացնել, բայց նեղանալ հասկացությունն ինձ մոտ վաղուց չկա»,-հարցին` ժամանակին ինքն էր առաջ քաշում սահմանադրական բարեփոխումների հարցը, իսկ հիմա քննադատում է այն, որ ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Այնուհետև Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե ինչպես էր ժամանակին Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում ղեկավարել սահմանադրական բարեփոխումների գործընթացը ու նշեց. «Մտածում էի, որ Րաֆֆին այդ փոխանցումը կընդունի` չնայած Սերժ Սարգսյանը, չհասկանալով պահի կարևորությունը, այդ փոխանցումն արեց` մտածելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ փոխանցումը կընդունի: Բայց Րաֆֆին, ամերիկյան փաստաբան ըլլալով, ինքն էլ չհասկացավ ու մերժեց: Րաֆֆուն ասացի, թե Սերժ Սարգսյանին ասա` եկեք այդ գործը վստահենք, մի մարդու, ով մեկ անգամ արդեն այդ գործը առաջ տարել է: Բայց Սերժ Սարգսյանը չէր կարող նման գործ վստահել մի մարդու, ով մինչև վերջ սկզբունքայնություն կդրսևորի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ