Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի` «կշիռ չունենալը», Արթուր Բաղդասարյանի հրաժարականն ու ՕԵԿ-ին առաջարկված պորտֆելները

Ապրիլ 16,2014 16:15

Այսօր խոսակցություններ են շրջանառվում, թե ՕԵԿ-ական նախարարների` հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ է Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրել:

ՕԵԿ-ից չեն շտապում հստակ պատասխաններ տալ, միայն երեկ Հովհաննես Մարգարյանը չհերքեց այն փաստը, որ ՕԵԿ-ը որոշել է կոալիցիայից դուրս գալ:

Aravot.am-ը Պարույր Հայրիկյանի հետ զրույցում հետաքրքրվեց` իր գնահատմամբ ի՞նչ քաղաքականություն է վարում ՕԵԿ-ը: Նա համաձայնեց այն տեսակետի հետ, թե դրանք «խաղեր են» ու հավելեց. «Արդեն կա խորհրդարանական մեծամասնություն, և նա է որոշում, թե ում հետ ինչ խաղեր կշարունակի խաղալ: Դա նրա իրավունքն է: Այնպես որ, դրանից որևէ բան փոխվել չի կարող»:

Կարծիքներ հնչեցին, թե ՕԵԿ-ը «քվոտաների բազար է անում»  այսօր էլ Հովհաննես Մարգարյանն ի պատասխան այս տեսակետների, գրավոր պատասխանով հանդես եկավ , թե «ՕԵԿ-ին առաջարկվել է 3 նախարարական պորտֆել»:

Այս հարցերի վերաբերյալ Պարույր Հայրիկյանի կարծիքները պտտվում են խորհրդարանական մեծամասնության շուրջ. «Ովքեր դա գիտեն, նրանք դա գիտեն: Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք ՕԵԿ-ն ունի՞ ինքնուրույնություն և ինքնուրույն կշիռ կարո՞ղ է ունենալ: Չգիտեմ` ինքնուրույնություն ունեն, թե ոչ, բայց ինքնուրույն կշիռ ունենալ չեն կարող, քանի որ կա խորհրդարանական մեծամասնություն, ու նրանք, ովքեր այդ մեծամասնության հետ հաճելի դիրքորոշում կցուցաբերեն, նրանց հետ էլ կաշխատեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930