Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական դրոշներով Կրամատորսկ մտած 6 զրահամեքենաները արդեն առևանգվել են:
Ինչպես հայտնում է «Օստրով» լրատվականը, զինվորականների գալստյան մասին լսելով՝ տեղի մոտ 100 բնակիչներ հավաքվել էին զրահամեքենաների մոտ և փակել էին դրանց ճանապարհը: Որից հետո քաղաքացիներին օգնության էին եկել ռուսամետ զինյալները, այսպես կոչված «կանաչ մարդուկները», և նրանց հետ բանակցությունների արդյունքում, ուկրաինացի զինվորականները հանձնվել են:
Դրանից հետո զրահամեքենաները, որոնք նախատեսված էին հակաահաբեկչական գործողության համար, տեղափոխվել են Սլավյանսկ:
«LB.ua» լրատվականը հայտնում է, որ այս իրադարձություններից հետո Կրամատորսկ է մտել ռուսական դրոշներով 10 զրահամեքենա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ