Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Քառյակը գործում է`ի հեճուկս «չար գուշակողների» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 15:30

«Որոշել ենք, որ հանդես ենք գալու նախաձեռնությամբ՝ կուտակայինի օրենքում փոփոխություն կատարելու մասին: Կոնկրետ փոփոխություն ենք առաջարկելու, ինչը հնարավոր է արվի առաջիկա քառօրյա նիստի շրջանակում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ: Հույսով ենք, որ նիստը կկայանա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`երկու ժամից ավելի տևած քառյակի հանդիպումից հետո: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պայմանավորվել են հայտարարել, որ քառյակը գործում է` ի հեճուկս «չար գուշակողների», քառյակը նաեւ շարունակում է աշխատել արդյունավետ և այսօրվա նիստն էլ այդպիսին էր`հավաստիացրեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Քառյակը քննարկել է նաև նոր ձևավորվելիք կառավարությանը վերաբերող հարցեր: Մինչև քսան օր ժամկետ կա, որի ընթացքում կառավարության կազմը պետք է որոշվի, որից հետո ևս քսան օրվա ընթացքում պետք է ներկայացվի կառավարության գործունեության ծրագիրը. «Քննարկել ենք սրան վերաբերող հարցեր և որոշել ենք այս փոփոխությունների ֆոնին ունենալ հնարավորինս միասնական որոշում, լիահույս ենք , որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի: Հաջորդ նիստին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա մեջ, այս իմաստով ավելի հստակություն կմտցնի»:

Ռուստամյանն ասաց նաեւ, որ նիստի ընտրության ժամկետը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունները նաև իրենց ներսում քննարկումներ անցկացնեն:

Դաշնակցությունն իր տեսակետները կհստակեցնի ավելի շուտ, քանի որ ապրիլի 18-ին կկայանա ՀՅԴ Գերագույն Ժողովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930