Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը կհամագործակցեն երիտասարդական ոլորտում

Ապրիլ 16,2014 14:56

Ապրիլի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրեցին երկու կառույցների միջև երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ՀԵՀ-ը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), և այսօր արդեն համագործակցության հիմք է դրվում Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է կողմերի լայն համագործակցություն երիտասարդական քաղաքականության, կրթության, գիտության, մշակույթի, զբաղվածության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ համագործակցության առաջին քայլերն արդեն արված են. կողմերը հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնեն Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Նա ընդգծեց, որ Եվրասիական երիտասարդական համաժողովը լինելու է ապակուսակցական, և կարող են մասնակցել տարբեր քաղաքական ուժերի 18-35 տարեկան երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և կկարողանան լիարժեք մասնակցություն ապահովել, այդ թվում նաև՝ տարբեր մրցույթների։

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական խնդիրն է համագործակցությունն ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրների և Վրաստանի միջև հասարակական-քաղաքական, հումանիտար և այլ ոլորտներում։ Խոսելով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի մասին՝ պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն անցկացվում է նաև «Ռիա Նովոստիի», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։ Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930