Լրահոս
Օրվա լրահոսը

Միտինգ Մոսկվայում ապրիլի 24–ին

Ապրիլ 16,2014 14:53

Ապրիլի 24–ին ժ. 13:00–ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում (մետրոյի «1905 թվական փողոց» կայարանի մոտ) տեղի կունենա «Հայերի Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով միտինգ:
Դրանով ռուսաստանյան հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կդատապարտի մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իրականացրած ցեղասպանությունը:

Միտինգում ելույթ կունենան ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, քաղաքագետներ և Մոսկվայի ազգային համայնքների ներկայացուցիչներ:

ՌԴ Պետական Դուման 1995 թ. ապրիլի 14–ի հատուկ հայտարարությամբ դատապարտել է Հայերի Ցեղասպանությունը: Դումայի հայտարարությամբ ապրիլի 24–ը սահմանված է իբրև ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից միտինգի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930