Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:
Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը ևս շնորհավորել է Կարիմ Մասիմովին՝ Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ