Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի էլցանցերը այս պահին որոշում չունի՝ կբողոքարկի՞ հանձնաժողովի 5 միլիոն դրամ տուգանքի որոշումը

Ապրիլ 16,2014 14:39
canc

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՀԷՑ ընկերությունը, նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման եւ ֆինանսական անկարգապահության համար տուգանվել է 5 միլիոն դրամով: Որքան էլ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է հիմնավորումներ, թե որոշ խախտումներ տեղի են ունեցել ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների հետեւանքով, միեւնույն է՝ հանձնաժողովը կիրառել է տուգանքը:

Aravot.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք բողոքարկել հանձնաժողովի որոշումը, հատկապես, որ ՀԷՑ-ի ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ 5 միլիոն դրամ տուգանքն էլ ավելի կբարդացնի ընկերության ֆինանսական վիճակը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ այս պահին, բողոքարկման մասին որոշում չկա: Նրա խոսքերով՝ «Մենք մեր բոլոր հիմնավորումներն այդ հարցի հետ կապված ներկայացրել ենք որոշման նախագծում, բայց հանձնաժողովը գտել է, որ, այնուամենայնիվ, դա խախտում է եւ որոշում է ընդունել տուգանելու մասին»:

Naxagic_el_canc_1 Naxagic_el_canc_2 Naxagic_el_canc_3

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930