Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական օգնականները վահա՞ն են ՕԵԿ-ական պատգամավորների համար

Ապրիլ 16,2014 13:58

Այն տեղեկությունից հետո, որ ՕԵԿ-ական նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել, խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից է հրաժարականի դիմում ներկայացրել:

Խորհրդարանում, մի քանի լրագրողներ այդ տեղեկությունը փորձեցին ճշտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից կամ քարտուղար Մհեր Շահգելդյանից: Պարոն Շահգելդյանի աշխատասենյակի դուռը փակ էր:

Լրագրողները թակեցին Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի դուռը, որտեղ ՕԵԿ-ական պատգամավորների օգնականները լրագրողներին համոզում էին, որ Մհեր Շահգելդյանն այսօր ընդհանրապես խորհրդարանի շենք էլ չի եկել: Այդ պահին, պատահաբար, Մհեր Շահգելդյանը բացեց Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի դուռը եւ դուրս եկավ:

Անհարմար դրությունը փրկելու համար`պարոն Շահգելդյանը`դիմելով լրագրողներին ասաց. «Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց բոլոր հարցերի պատասխանները կստանաք երեկոյան»:

ՕԵԿ-ի հնարավոր ճակատագրին վերաբերվող բոլոր հարցերը նույն պատասխանը ստացան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Կոպիտ կլինի???? եթե ասեմ, որ ոչ թե ՕԵԿ-ական օգնականները վահան են ՕԵԿ-ական պատգամավորների համար, այլ` ՕԵԿ-ական պատգամավորները թաքնվում են օգնականների փեշերի տակ………..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930