«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձեւավորվող կառավարությանը: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ-ի օրակարգում քաղաքական կոալիցիա մտնելու հարց դրված չէ. չկա նման ցանկություն: Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին եւ սպասումներին համահունչ ծրագրերի մշակում եւ իրականացում»,- ասել է Իվետա Տոնոյանը:
«Առավոտ» օրաթերթ