Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել արտադրության ծավալները

Ապրիլ 16,2014 13:20

«Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ամփոփելով ընկերության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարած աշխատանքները՝ նշեց, որ առաջին երեք ամսվա ընթացքում ինչպես եւ նախատեսված էր՝ արտադրությունը պլանավորվածից ցածր է եղել, սակայն դա պայմանավորված էր զուտ նախապատրաստական աշխատանքներով: Երկրորդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է բարձրացնել արտադրության չափանիշները՝ դարձնելով 80-85 տոկոս, հուլիս-օգոստոս ամիսներից սկսած՝ 90-95 տոկոս, իսկ 4-րդ եռամսյակի սկզբից մտադիր են 100 տոկոս արտադրանք տալ՝ ամսական 50-51 հազար տոննա:

Անդրադառնալով աշխատավարձերի վերանայման խնդրին՝ ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ արտադրանքի ծավալների նախատեսված քանակի ապահովման դեպքում կոմբինատի աշխատողների աշխատավարձերը կվերանայվեն: «Այս տարի 130 աշխատակից արդեն աշխատավարձի հավելում է ստացել, մենք չենք անտեսում աշխատավարձերը, բայց պետք է հաջորդող 6-7 ամիսներին շատ լավ արդյունքներ տանք: Ես շարունակաբար ամեն ամիս 20-30 հոգու աշխատավարձ վերստուգելու եմ, չեմ թողնելու մինչեւ 2015թ.: Մինչեւ տարեվերջ 600-700 աշխատակցի աշխատավարձերը վերստուգած կլինենք, եթե իսկապես արժանի լինեն՝ հավելում կստանան: Հիմնարկի աշխատանքները լավանում են, եթե մինչեւ մյուս տարի շատ լավ լինի՝ աշխատավարձերի մեծամասնությունը վերանայված կլինի, կարծում եմ՝ լավ ձեւով էլ կպարգեւատրենք նոր տարվա առթիվ», – տեղեկացրեց Հրաչ Ջաբրայանը:

2014թ.-ին «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում նախատեսվում է 22-23 մլն դոլարի կապիտալ ներդրում իրականացնել, 23 մլն դոլարի ներդրում էլ կոմբինատում արվել էր 2013թ.-ին: «Սեփականատերը մտադրված է շարունակել ներդրումները: Կապանի հանքը պետք է կարողանանք շահագործել ճիշտ ձեւով եւ շահույթ ունենալ ե՛ւ սեփականատիրոջ , ե՛ւ քաղաքի համար», – ասաց «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ հավելեց, որ լավ արտադրություն գրանցելու դեպքում՝ 2015թ.-ի հունվարից ընկերության աշխատակիցները կկարողանան օգտվել նաեւ անվճար բժշկական ապահովագրությունից, տնօրինությունն արդեն նախնական հանդիպումներ է ունեցել ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930