Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:
Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:
Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ