«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աղետալի վիճակի, ինչպես նաև նրանց նկատմամբ կառավարության հանցավոր քաղաքականության մասին պատմող «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» վավերագրական ֆիլմին՝ Կովկասի բնիկ ժողովուրդների ազգային խնդիրները վերհանելու և հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար:
Արմեն Ահարոնյան
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի նախագահ