Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնազրկել են Շիրակի մարզի կադաստրի պետին

Ապրիլ 16,2014 12:51

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանին: Նրա փոխարեն այսօր արդեն նշանակել են Երևանի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Գեղամ Վանունուն:

Թե ինչու է Արայիկ Առաքելյանը դիմում ներկայացրել ու հեռացել, Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Լուսինե Նազարյանի պարզաբանեց. «Սեփական դիմումի համաձայն եւ որեւէ պատճառաբանություն չի նշել դիմումի մեջ»:

Մենք միայն հիշեցնենք,  որ Արայիկ Առաքելյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ջրերը մի առվով չէին հոսում, Սամվել Բալասանյանն ու նրա տեղակալ Գուրգեն Մալխասյանը հաճախակի էին տարբեր առիթներով կադաստրի դեմ բողոքներ ներկայացնում: Որոշ բողոքներ էլ Գյումրու քաղաքապետը ներկայացրել էր Կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Tiko says:

    Շնորհավորում ենք հարգարժան Առաքելյանին ու ցավակցում գյումրու բնակչությանը……լավագույն մասնագետ( ազատամարտիկ,մեծատառով մարդ,նվիրված ղեկավար,ԼԱՎ ՏՂԱ,այդ համակարգի երկար տարիների փորձ ու ներդրում ունեցող,գիտակ մարդ,ով եղել է ժողովրդի կողքին,համամարդկային մարդ…

  2. Tiko says:

    Իսկ ինչ վերաբերվում է Բալասանյանին,նրա բոլոր բողոքները և մեղադրանքները եղել են անհիմն ու հերքվել են,իսկ Բալասանյանը ում դեմ չի բողոքում…..

  3. Կառլեն says:

    Մեկ կաշառակեր էլ գնաց, մնացին մյուսները

  4. Արմինե says:

    Դատախազությունը թող ուսումնասիրի, թե որտեղից նախկին պետի բնակարան Երևանոջմ, երկու մեքենա ու լիքը փող: Հիշում եք, երբ նոր էր եկել Գյումրի, ինչ քշված գյուղացիր էր?

  5. Tiko says:

    Դուք ընկած մարդ եք…..բացի մարդկանց վատաբանելուց ու չարախոսելուց բան չունեք անելու ու չկաք էլ էտքան որ անեք..

  6. Tiko says:

    Իսկ դատախազություն անունը տող չշահարկվի,ու եթե ետքան անտեղյակ ես իմացիր որ դատախազությունը ու մնացած կառույցները լուրջ մարմիններ են և քո նմանները էտքան չկան որ էտ տեղերից խոսեն….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930