Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապ նախարարությունը 3 միլիոն 500.000 դրամ է ծախսել Ղրղըզստանի «գենդերային» օրենքը թարգմանելու համար

Ապրիլ 16,2014 12:42

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողներին պատմեց, որ ապրիլի 3-ին կառավարությունը մերժել է մի ծրագիր, որով ներկայացված էր գենդերային միջոցառումների ցանկը:

Պարոն Բոշյանն այսօր «Ազդակ» ակումբում ասաց, որ իրենց առաջարկությամբ կառավարությունն ընդունել է նմանատիպ մի նախագիծ՝ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին տարբեր ծրագրերի, միջոցառումների ու իրավական ակտերի ցանկ. «Օրենքը փոփոխության ընթացքում է»:

Նա նաեւ անդրադարձավ դպրոցական դասագրքերում գենդերային գաղափարախոսության քարոզչության փորձերին եւ ասաց. «Եթե հանկարծ նոր կառավարությունը փորձի դպրոցական համակարգում մտցնել գենդերային գաղափարախոսություն՝ համահայկական բոյկոտ կհայտարարվի նման դասընթացներին»:

Ըստ պրն Բոշյանի, կառավարությունը մերժել է նաեւ դպրոցական համակարգում «գենդեր» եզրույթը դասագրքերում ընդգրկելու նախաձեռնությունը:

Ըստ նրա, իրենք վերջերս Լեզվի պետական տեսչությունից ստացել են թիվ 275 փաստաթուղթը, համաձայն որի ՝գենդեր կարելի է համարել սեռափոխված վարք:

Պարոն Բոշյանը նաեւ պատմեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իրենց հարցմանը գրավոր պատասխանել է՝ հավաստիացնելով, որ Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն՝ գենդեր եզրույթը Հայաստանում օգտագործելու համար:

Նա պատմեց, որ աղմկահարույց թիվ 57 օրենքը՝ ոչ պաշտոնական անունը գենդերային օրենքը Ղրղըզստանի համապատասխան օրենքից է թարգմանվել տարիներ առաջ, երբ սոցապ նախարարը Հրանուշ Հակոբյանն էր ու դրա վրա ծախսվել է երեք միլիոն 500.000 դրամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930