Այսօր խորհրդարանում «հրաշալի քառյակը» քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ արտահերթը, որի մասին 15 օրից ավելի է խոսվում է՝ կհրավիրվի արդեն եկող շաբաթ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հանդիպումը, որը տեղի է ունենում ՀՅԴ խմբակցությունում արդեն սկսվել է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ հերթական հարցերն են քննարկվելու և որևէ արտակարգ բան չկա:
Քննարկմանը մասնակցում են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ