Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ, Aravot.am-ին փոխանցված ահազանգի համաձայն, քննարկվելու էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի համար 18 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա գնելու հարցը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մամուլի քարտուղար Էդվարդ Արզումանյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը`նշելով, որ օրակարգում նման հարց չի եղել:
«Օրակարգում նման հարց չի եղել, նման հարց չի քննարկվել»,-եզրափակեց մամուլի քարտուղարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ