Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ ազատամարտիկի՝ նոր վարչապետի նշանակումն ընդամենը փոխատեղում է

Ապրիլ 16,2014 11:59

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը նոր կառավարությունից ակնկալիքներ չունի քաղբանտարկյալներ՝ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործերի վերանայման հարցում:

«Վոլոդյա Ավետիսյանը եւ մյուս քաղբանտարկյալները կալանավորվել են այսօրվա իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի եւ նրա կամակատարների ձեռքով: Ոչ մի նոր ակնկալիք չունենք, որ իշխանությունների վարած այս քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն, արմատական փոփոխությունների չենք սպասում»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Սարուխանյանը:

Նա նոր վարչապետի նշանակումը փոխատեղում՝ «ռակիրովկա» որակեց ու ասաց, որ իշխանությունները ոչ թե շախմատ են խաղում, այլ շաշկի. «Թուրը ձեռքներին աջ ու ձախ փրթում են»:

Նրա խոսքով, իրենք շարունակելու են իրենց պայքարը տարբեր ընդվզումներով. «Վոլոդյայի գործը նրա անձով է պայմանավորված եւ խոսքը արդեն մեր երկրի վարկանիշի մասին է: Միջազգային կառույցներն էլ են ընդունել Վոլոդյային որպես քաղբանտարկյալ: Վերջերս որպես քաղբանտարկյալ ճանաչեց նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը՝ Դիդիե Բուրկհալտերը, որը ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հանձնախումբն է ղեկավարում»:

Նա պատմեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է. «Տանը ոչ ոք չի աշխատում, մայրը վատառողջ է, չի կարողանում գյուղատնտեսությամբ նույնիսկ զբաղվել»:

Պարոն Սարուխանյանը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի գիտությամբ է Վոլոդյան կալանավորվել. «Երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վոլոդյան պայմանավորվածություն է խախտել, այդ պահից մեզ համար պարզ դարձավ՝ ինչի մասին է խոսքը: Վոլոդյա Ավետիսյանը մերժել էր Սեյրան Օհանյանի առաջարկը՝ դադարեցնել ցույցերը, մինչեւ ինքը չհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, ասել էր՝ դրանից հետո կորոշենք՝ ինչ է լինելու: Այստեղից ենք մտածում՝ Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի հետ Վոլոդյա Ավետիսյանի հարցով հանդիպում է ունեցել: Սերժ Սարգսյանը տեղյակ է Վոլոդյայի հարցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930