ՄԱԷ-ում ավարտվեց «16 Dubai Open 2014» շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես ենթադրում էինք, Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, եզրափակիչ տուրից առաջ վաստակած միավորներով այլեւս չէին կարող հավակնել մրցանակային եռյակին եւ նրանց խնդիրը մրցաշարային աղյուսակում հնարավորին չափ բարձր տեղ գրավելն էր, ինչը նրանք կատարեցին:
Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 5-րդ ու 7-րդ հորիզոնականներում, իսկ Վլադիմիր Հակոբյանը 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց 12-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ