Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Բարեկամությունը, վերջին հաշվով, քաղաքական կատեգորիա չէ». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 16,2014 11:28

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
 –Համամի՞տ եք այն կարծիքին, թե վարչապետի պաշտոնը Հովիկ Աբրահամյանին վստահելով՝ Հանրապետականն ակնկալում էր «Բարգավաճ Հայաստանին» «բերման ենթարկել» կոալիցիա, բայց չկարողացավ լուծել այդ խնդիրը։ 
 -Որեւէ քաղաքական թիմի կոալիցիա բերելու խնդիր դրված չի եղել. պարզապես մեր սկզբունքն է, որով առաջնորդվում ենք 99-ից, ինչքան քաղաքական ուժերը մասնակցություն ունենան երկրում իրականացվող բարեփոխումների ծրագրերին, այնքան արդյունքները տեսանելի կլինեն։

Այս պարագայում, նաեւ սահմանադրության պահանջն է, որ երկրի նախագահը վարչապետին նշանակում է՝ խորհրդակցելով խորհրդարանական ուժերի հետ, եւ ովքեր ցանկացել են, մասնակցել են, ովքեր չէ՝ չեն մասնակցել։ ԲՀԿ-ին այդքան չկապենք Հովիկ Աբրահամյանի հետ՝ «Բարգավաճը» քննադատական կեցվածք ուներ քաղաքական մեծամասնության նկատմամբ նաեւ այն ժամանակ, երբ Հ.Աբրահամյանը խորհրդարանի նախագահն էր։ Այսինքն՝ այսպես թե այնպես, այդ քննադատությունը կար, եւ չեմ կարծում, թե այդ առումով բան է փոխվել։

Բարեկամությունը, վերջին հաշվով, քաղաքական կատեգորիա չէ. մարդիկ կարող են քաղաքական տարբեր ճամբարներում լինել եւ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենալ, ուր մնաց՝ բարեկամություն չանեն։ Մի առիթով ասել եմ՝ այնպես չէ, թե Հանրապետականը ընդդիմադիր դաշտից աղջիկ չի կարող ուզել, կամ ընդդիմադիր դաշտը Հանրապետականին աղջիկ չի տա։ Իհարկե, անձնական հարաբերությունները կարեւոր են, բայց քաղաքական կեցվածքը, պաշտոնական հարաբերությունները դրանից չեն փոխվում. ի վերջո ԲՀԿ-ն երկրորդ խոշոր քաղաքական թիմն է եւ փորձում է իր խնդիրներն ինքնուրույն լուծել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930