ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովում Երեւանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննել են ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվել ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս պատճառներին եւ հետեւանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանակսւն մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակել էր տագնապահարույց՝ երկրի գարգացման հեռանկարը վտանգող։
Ժողովը միաժամանակ հաստատել էր իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երեւանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երեւանի, պաշտպանված եւ իրավատեր երեւանցու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու, քաղաքացիների մեջ բարոյական քաղաքականության, ժողովրդավարական արժեքների հաղթանակի նկատմամբ համոզումի հաստատման ուղղությամբ։
Սակայն քչերին է հայտնի, որ ժողովի ավարտին կազմված բանաձեւումների մեջ եղել է նաեւ կետ, որը վերաբերվել է Վահան Հովհաննիսյանին եւ Հրայր Կարապետյանին։ Հավելենք, որ բանաձեւումներում տեղ են գտնում այնպիսի մտքեր, որոնք արժանացել են պատվիրակների ձայների 50%-ից ավելիի համաձայնությանը։ Այսպես, Երեւանի Մարզային Կոմիտեն մի առանձին կետում իր մտահոգություններն էր հայտնել Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան եւ Հրայր Կարապետյանի՝ հյուպատոս նշանակելու առնչությամբ եւ պահանջել բացատրել նշանակումների դրդապատճառներն ու անհրաժեշտությունը։
Ստացվում է, որ մինչ դաշնակցական վերնախավն ամեն կերպ փորձում է համոզել հանրությանը, թե կուսակիցների կողմից դեսպանի եւ հյուպատոսի պաշտոնների ստանձնումը քաղաքական ոչ մի դիրքորոշում չի փոխում, եւ ՀՅԴ-ի օրակարգի մեջ չկա կոալիցիա մտնելու հարցը, ՀՅԴ շարքերը Երեւանի Մարզային Կոմիտեի մակարդակով իր մտահոգություններն են հայտնում եւ պարզաբանում պահանջում։
Կարդացեք նաև
Նոյեմբերի սկզբին տեղի ունեցած Մարզային 17-րդ ժողովից անցել է մոտ 5.5 ամիս, սակայն ՀՅԴ վերնախավը շարքերին դեռեւս չի պարզաբանել դեսպան եւ հյուպատոս ունենալու անհրաժեշտությունը:
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում